Երեւանը դատապարտում է Մերձավոր Արեւելքում բռնության յուրաքանչյուր դրսեւորում

PanARMENIAN.Net - Հայաստանը դատապարտում է Մերձավոր Արեւելքում բռնության յուրաքանչյուր դրսեւորում: Այդ մասին այսօր լրագրողներին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանի համար անընդունելի է ինչպես պանտանդներ վերցնելը, այնպես էլ ռազմական ուժի կիրառումը, որը բերում է մարդկային զոհերի: Կողմերը պետք է վերջ տան ռազմական գործողություններին եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ավելացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Պատասխանելով Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու հարցին` հանրապետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավրը հայտարարեց, որ չի պատրաստվում իր թեկնածությունը ներկայացնել Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ: Նրա խոսքրեով, նա պատրաստվում է ակտիվորեն աշխատել արտաքին քաղաքականության բնագավառում: Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամն դառնալ` ավելացնելով, որ կուսակցություններից ոչ մեկն իրեն չի առաջարկել իր անդամը դառնալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---