Չհաջողված մահափորձ Էրդողանի դեմ. Երկու ռումբ է պայթել

Չհաջողված մահափորձ Էրդողանի դեմ. Երկու ռումբ է պայթել

PanARMENIAN.Net - Երկու ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել Թուրքիայի նախագահի ավտոշարասյան երթուղում: Պայթյունները որոտացել են Անկարայի Չանքայա թաղամասում: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի տուժել: Նա անցել է այդ վայրով ռումբերից մեկի պայթյունից կես ժամ անց, հայտնում է Today`s Zaman-ը: 45 րոպե անց հաջորդել է երկրորդ պայթյունը: Ռումբերի հզորությունը մեծ չի եղել: Իշխանությունները կասեցրել են նախագահի շարժն ու ոստիկանություն, պայթուցիկ տեխնիկայի մասնագետներ ու անվտանգության վարչության հակաահաբեկչական բաժնի մարտիկներ տեղակայել պատահարի վայրում:

Երկրորդ պայթուցիկը գործել է արդեն, երբ Էրդողանն անցել էր այդ երթուղով: Ինչպես պարզվել է ավելի ուշ, ոչ մեծ հզորության պայթուցիկը պլաստիկ շշերով է եղել:

Արտակարգ իրավիճակի վայր են ժամանել ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունները, ինչպես նաև պայթեցումների մասնագետները: Նրանք պարզել են, որ ևս մեկ պայթուցիկ է տեղադրված եղել, սակայն չի գործել: Իրավապահները սկսել են հետաքննությունը: Նրանք պետք է պարզեն պայթուցիկի ծագումը, մեղսակիցներին, բացահայտեն, արդյոք դրա ետևում որևէ ահաբեկչական կազմակերպություն է կանգնած և ծրագրված է այն արդյոք Էրդողանի դեմ:

Սա առաջին մահափորձը չէ Էրդողանի դեմ: 2013-ին, երբ Էրդողանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, անհայտ անձինք կրակահերթեր արձակեցին նրա թիկնազորի ուղղությամբ: 2011-ին ոճրագործները հարձակվեցին ոստիկանության ավտոմեքենայի վրա, որն ուղեկցում էր Էրդողանի ավտոմեքենան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---