2015-ի հունվարին մոտ 67 հազար հայ է այցելել Վրաստան

2015-ի հունվարին մոտ 67 հազար հայ է այցելել Վրաստան

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարին Վրաստան է այցելել Հայաստանի 67 հազար 351 քաղաքացի՝ այցելուների ընդհանուր ցուցակում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, հայտնում է «Նովոստի Գրուզիան» ՆԳՆ տեղեկատվության և վերլուծության դեպարտամենտի վրա հղումով:

2015-ի հունվարին Վրաստան այցելածների առաջին տեղում են Ադրբեջանի քաղաքացիները՝ 92 հազար 844, երկրորդը Թուրքիայի քաղաքացիներն են՝ 84 հազար 368, և երրորդը՝ Հայաստանի քաղաքացիները՝ 67 հազար 351 քաղաքացի: Ռուսաստանցիներն այդ ցուցակում չորրորդն են՝ 40 հազար 150, ինչը գրեթե 2 հազար 925 այցելուով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Վերջին տարիներին առաջին անգամ արձանագրվել է Վրաստան ռուս այցելուների քանակի կրճատում հունվար ամսին: Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ Վրաստանի պետական սահմանը հատել է 309 հազար 467 օտարերկրացի, ինչը 3 տոկոսով պակաս է 2014-ից, որից 111 հազար 622-ը՝ զբոսաշրջիկներ են, 58 հազար 28 եղել են Վրաստանում որպես տարանցիկ ուղևորներ և 139 հազար 817-ն այցելել է երկիր այլ նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---