Հայաստանի քաղաքացիներին էվակուացնում են Լիբանանից

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ի տվյալներով, Բեյրութի խաղաղ բնակչության մեջ, որ տուժել է իսրայելյան ՌՕՈՒ ռմբակոծություններից, Հայաստանի քաղաքցիներ չկան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Լիբանանում գտնվում է մի քանի տասնյակ Հայաստանի քաղաքացի: «Բեյրությում Հայաստանի դեպանատան հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Լիբանանում Հայաստանի դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների էվակուացման համար: Նրանք պետք է տեղափոխվեն Հալեպ (Սիրիա), այնտեղից էլ արդեն Հայաստան»,- նշել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---