Դրամը նորից արժեզրկվում է. $1-ը վաճառում են 482,5 դրամով

Դրամը նորից արժեզրկվում է. $1-ը վաճառում են 482,5 դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է աճել, ինչի հետևանքով դրամն արժեզրկվում է: Այսօր՝ փետրվարի 7-ին, $1 կարելի է գնել 482.50 դրամ առավելագույն, և 480 նվազագույն գնով: Դրական տատանումը փետրվարի 6-ի համեմատ դոլարի առքի դեպքում կազմում է +8.84%, վաճառքի՝ +1.23%:

Մեկ շաբաթ առաջ $1 կարելի էր գնել 478.50 նվազագույն և 479 առավելագույն փոխարժեքով, գրում է Tert.am-ը: 1 եվրոն նույնպես դրական տատանում է գրանցել և այսօր արդեն այն կարելի է գնել 549 դրամ նվազագույն և 559 առավելագույն գնով:

Դեկտեմբերի կեսերին դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը:

Փոխարենը ռուսական ռուբլու գինն իջել է ՝ հասնելով առքի համար 6.57 ՀՀ դրամի, այն դեպքում, երբ նախօրեին 7.1, 7.2 էր: Իսկ վաճառվում է այն7.41 դրամով:

Իր այսօրվա համարում ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմանն անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այն լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար:

«Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50 տոկոսով: Դա սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար՝ մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքն իրենց երկիր»,- նշել է թերթը։

ՌԴ տնտեսությունում խնդիրների ու ռուսական ռուբլու անկման պատճառով 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից 1,240 մլրդ դոլարի դրամական փոխանցում է եղել 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 4,5%: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար՝ 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 1,9%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---