Եգիպտոսի պատասխան գործողությունները. Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ 40-50 գրոհային (թարմացված)

Եգիպտոսի պատասխան գործողությունները. Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ 40-50 գրոհային (թարմացված)

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին: Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»,-ասված է մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ։

Եգիպտոսի ՌՕ ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերին համացանցում ղպտի եգիպտացիների գլխատման տեսանյութի տարածումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը «Ռոյթերսի» վրա հղումով:

Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է 40-50 գրոհային:

«Իսլամական պետության» գրոհայինները տեսանյութ են տարածել համացանցում «Արյունով գրված կոչ խաչապաշտ ժողովրդներին» վերտառությամբ:

Տեսագրության մեջ սևազգեստ մարդիկ ծովափնյա տեղանքում ուղեկցում են նարնջագույն հագած մոտ 20 գերիների: Ըստ ներկայացված տեղեկատվության, գործողությունը տեղի է ունենում Միջերկրական ծովի ափին լիբիական Տրիպոլիի շրջանում:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին հեռուստաուղերձում հայտարարեց, որ Կահիրեն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում՝ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից պատանդների սպանության համար:

Եգիպտոսի նախագահը նաև նշել է, որ հանձնարարել է կառավարությանը «բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել խոչընդոտելու համար երկրի քաղաքացիների մեկնմանը Լիբիա՝ նպաստելով ցանկացող եգիպտացիների վերադարձին»: Աս Սիսին հայտարարել է, որ շտապ կարգով գործուղել է ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին Նյու Յորքում կայանալիք աբահեկչությանը նվիրված գագաթնաժողովին մասնակցելու, ինչպես նաև ՄԱԿ և ԱԽ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

«Որպեսզի միջազգային հանրությունը կիսի իր պատասխանատվությունն ու ձեռնարկի գործուն միջոցներ ՄԱԿ Կոնվենցիային համապատասխան, համարելով, որ այն, ինչ կատարվում է Լիբիայում, սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար»,-հայտարարել է Եգիպտոսի նախագահը:

«Թող նրանք, մոտ լինեն թե հեռու, իմանան, որ եգիպտացիներն իրենց վահանն ունեն, որը պաշտպանում է իրենց»,-ասել է Եգիպտոսի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչը:

Լիբիայի ՌՕՈւ նաև հայտարարել են գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին երկրի արևելքում գտնվող Դերնա քաղաքի մոտ, որը վերահսկում են իսլամիստները:

Ավելի վաղ ԻՊ առաջնորդը հայտարարել էր, որ «Իսլամական պետությունը», որը մինչ այդ կռվում էր Սիրիայում և Իրաքում, ակտիվ գործողություններ է սկսում նաև Լիբիայում: Բացի այդ, ահաբեկիչը սպառնում է ոչնչացնել «ծովից այն կողմ» (Միջերկրական ծով՝ խմբ.) բնակվող բոլոր քրիստոնյաներին և ստրկացնել մյուսներին: Դրանից հետո բոլոր գերիները գլխատվել են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---