Մամեդյարովը կրկնում է Ղարաբաղի վերաբերյալ «Մեծ խաղաղ պայմանագրի վրա աշխատելու անհրաժեշտության» թեզը

Մամեդյարովը կրկնում է Ղարաբաղի վերաբերյալ «Մեծ խաղաղ պայմանագրի վրա աշխատելու անհրաժեշտության» թեզը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին հանդես է եկել ավանդական հայտարարությամբ Խաղաղ համաձայնության վրա աշխատելու անհրաժեշտության մասին: Այդ մասին նա հայտարարել է, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն արտահայտությունը, թե «պետք է լուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ»:

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ բանակցություններ է ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բոլորը կարող են շահել»,- հավելել է նա:

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելլե են Ադրբեջան, փետրվարի 17-ին նրանք կժամանեն Երևան, իսկ հետո կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված խաղաղ պայմանագրի վրա, հայտնում է Salamnews-ը:

«Անհրաժեշտ է սկսել աշխատանքը Խաղաղ պայմանագրի վրա: Ֆրանսիայի նախագահ Օլանդը նույնպես խոսել է այդ մասին: Դրանք լուրջ բանակցություններ են»,-ասել է նա:

Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ խոսում է խաղաղ համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, սակայն, որպես կանոն, բոլոր այդ հայտարարությունները հանգեցնում են միայն նրան, որ Բաքուն խափանում է որևէ պայմանավորվածության ձեռք բերում: Բավական է հիշել թեկուզ 2011-ի հունիսի 24-ին Կազանում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Հանդիպումից առաջ վստահություն էր հայտնվում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվելու կարգավորման հիմնարար սկզբունքների մասին և համապատասխան համաձայնագիր է ստորագրվելու: Սակայն Ալիևը ձախողեց բանակցությունները, վերջին պահին ներկայացնելով 10 նոր ուղղում:

Նախորդ անգամ Մամեդյարովը հայտարարեց, որ Ադրբեջանը «պատրաստ է ձեռնամուխ լինել մեծ խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին» Փարիզում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ: Բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին ավելի ուշ՝ Օլանդի, Սարգսյանի, Ալիևի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիեի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպմանը:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված ջանքերը: Կարևորվեց նաև այլընտրանքի բացակայությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: Կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը Նյու Յորքում 2015-ի սեպտեմբերին ՄԱԿ ԳՎ հերթական նիստի ընթացքում:

Փարիզյան հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի երրորդ հանդիպումն էր վերջին շրջանում: Նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2014-ի սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: Կողմերը քննարկել են բանակցություններին ու ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Պետքարտուղար Քերին նույնպես ընդգծեց հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---