ԶԼՄ-ների միջև սեղանի թենիսի առաջնության հաղթողներն Alcatel Pop C7 սմարթֆոն են ստացել

ԶԼՄ-ների միջև սեղանի թենիսի առաջնության հաղթողներն Alcatel Pop C7 սմարթֆոն են ստացել

PanARMENIAN.Net - «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կայացավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց անհատական 6-րդ առաջնությունը: Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել էին մեկ հարկի տակ` հանուն առողջ մարզական ոգու և արդար մրցակցության:

Առաջնությունը կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթը և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը: Առաջնության գլխավոր մրցավարներն էին միջազգային կարգի մրցավարներ Ֆելիքս Սարգսյանը և Գոհար Խանզրատյանը:

Արդեն ավանդական դարձած առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 լրատվամիջոցների 42 աշխատակից (23 տղամարդ և 19 կին):

Վեցերորդ տարին անընդմեջ առաջնության հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որն այս տարի տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին), նվիրեց Alcatel Pop C7 սմարթֆոններ: Սմարթֆոններ ստացան նաև գլխավոր մրցավարները, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` տևականորեն ընդառաջելով հանրապետությունում սպորտի մասսայականացմամբ ու առողջ ապրելակերպի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների օգնության կոչերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---