13  17.02.15 - Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը և ամերիկյան Calix ընկերության գլխավոր փոխնախագահ, Էնդի Լոքարտը ներկայացրել են գործակցության արդյունքները

Ucom-ը և օպտիկամանրաթելային սարքավորումներ արտադրող Calix-ը վերազինում են պատրաստում

Ucom-ը և օպտիկամանրաթելային սարքավորումներ արտադրող Calix-ը վերազինում են պատրաստում

PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը 2014-ից սկսել է գործակցել օպտիկամանրաթելային սարքավորումներ արտադրող ամերիկյան Calix ընկերության հետ և գործակցության շրջանակում վերազինումներ է նախապատրաստում:

«Ucom-ն այն ընկերությունն է, որը միշտ աշխատել է իր ցանցի և տեխնոլոգիաների վերազինման ուղղությամբ: Այս տարի Calix ընկերության նոր արտադրանքն ենք գործարկելու, որը հնարավորություն կտա մեր բաժանորդներին նոր սերնդի ծառայությունների մասով», - ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և ավելացրեց, - «Եթե մինչև այս ցանցում խնդիրները լուծվում էին երեք օրում, այսօր մենք այդ ժամանակը հասցրել ենք 18 ժամի, այսինքն՝ յուրաքանչյուր բաժանորդի մոտ ինչպիսի խափանում էլ լինի, հայտի բացումից հետո 18 ժամում խնդիրը կլուծվի»:

Ucom-ի տնօրենը նկատում է՝ կարողացան սա անել նոր սերնդի տեխնոլոգիաներ ներդնելով, թեև ունեին սարքավորումներ, որոնք կիրառելի էին ևս 5-10 տարի. «Այս պահին, օրինակ, կատարվում է նոր WiFi սարքերի փորձարկում, որը հնարավորություն կտա ապահովել WiFi ծածկույթ 200-300 մեգաբիթ/վրկ արագությամբ, ինչը մինչև հիմա հնարավոր չէր այսօր Հայաստանում կիրառվող սարքավորումներով: Հավելում կլինի HD որակը հեռուստաէկրանին»:

Calix ընկերության գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտն իր հերթին նշեց, որ ուրախ են գործակցել Ucom-ի հետ և ընկերության միջոցով հայկական շուկա բերել նորարար տեխնոլոգիաներ:

«Մենք որոշեցինք ընտրել այս ընկերությունը նորարար ձեռնարկների և միջազգային շուկայի մասշտաբով ունեցած հաջող գործունեության համար, առաջարկած ծառայությունների, որոնք ուղղված են բաժանորդների հարմարավետությանը»,- նշեց նա:

Իր ոլորտում Calix ընկերությունը թե ամերիկյան, թե միջազգային շուկայում մեծ կշիռ ունի: Ամեն տարի այն Լաս Վեգասում անցկացնում է Calix Innovation Awards մրցանակաբաշխությունը, որի ժամանակ համաշխարհային շուկայում օպտիկամանրաթելային ցանցով աշխատող ավելի քան 100 ընկերությունից ընտրում են ինովացիոն ծառայություններ ներդրած լավագույնին: 2014-ի մրցանակակիրը Ucom-ն էր:

Հայաստանում Ucom-ը գործում է 2007-ից։ Ընկերությունը տրամադրում է լայնաշերտ ինտերնետ, ԱյՓի հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ։ Բոլոր ծառայություններն ապահովվում են օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Ընկերությունն այժմ ունի ավելի քան 55.000 բաժանորդ։ 2012-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Աբովյանում անցկացվեց Ucom-ի ծածկույթ և արդյունքում քաղաքը դարձավ մայրաքաղաքից դուրս առաջին բնակավայրը, որտեղ ընկերությունը ծածկույթ է ապահովում։ Վանաձորի ցանցի կառուցման աշխատանքները ավարտին են հասցվել 2013-ի մայիսին, և քաղաքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվել ընկերության գործող ծառայություններից և առաջարկներից։ Ըստ 2013-ի գարնանն անցկացված հարցման, ընկերությունը Հայաստանի առաջատար ինտերնետ-պրովայդերների ցանկում երկրորդն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---