ԵԱՀԿ ՄԽ-ն նոր առաջարկներ չի ներկայացրել կողմերին. Ուղղակի խոսելու հնարավորություն էր

ԵԱՀԿ ՄԽ-ն նոր առաջարկներ չի ներկայացրել կողմերին. Ուղղակի խոսելու հնարավորություն էր

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այս այցի ընթացքում նոր առաջարկներ չի ներկայացրել կողմերին:

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելել են Ադրբեջան, փետրվարի 17-ին նրանք ժամանեցին Երևան, իսկ հետո մեկնեցին Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ գրեթե մեկ ժամ տևած բանակցություններից հետո, ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով այն հարցին, թե ինչ նոր առաջարկություններ են բերել ՄԽ համանախագահները, ասել է, «Ոչ մի նոր առաջարկ, սա ուղղակի խոսելու հնարավորություն է», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուս համանախագահ Իգոր Պոպովը հավելել է, որ ավելի ուշ համանախագահները հանդես կգան հայտարարությամբ՝ ամփոփելով տարածաշրջանային այցը:

Մինսկի խմբի անդամներին փետրվարի 17-ին ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը, նրա համոզմամբ, որոշակիորեն տարբերվում էր նախորդ հայտարարություններից, որում ի վերջո կոչ արվեց Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպմանը շարունակվել են քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշել է, որ դրանք սնանկ են։ «Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», - ընդգծել Հայաստանի արտգործնախարարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---