Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ գործակցությունից

Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ գործակցությունից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ գործակցությունից «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի իրականացման հարցում, եթե այլ նախագծեր հայտնվեն հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք չենք հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից: Ոչ միայն այն պատճառով, որ դա պարկեշտ չէ՝ պայմանավորվել ենք թուրք բարեկամների հետ, իսկ հիմա ասե՞նք՝«ոչ, Եվրոպան մեզ այլ բան է առաջարկում»: Չենք հրաժարվի նաև այն պատճառով, որ կարող ենք ինքներս մեզ հիմար վիճակի մեջ դնել՝ այսօր Եվրահանձնաժողովը հրաժարվում է, վաղը համաձայն է, իսկ մյուս օրը նորից կարող է հրաժարվել»,-ասել է Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում:

«Ուստի, մենք կոչ ենք անում լուրջ երկարատև գործակցության, ինչպես դա եղել է նախորդ տարիներին»,-ասել է նա: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ շատ հուսալի գործընկեր է եղել, այդպիսին կլինի նաև ապագայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան ու Մոսկվան այդպես էլ համաձայնության չեկան ՌԴ-ից Թուրքիա առաքվող գազի գնի հարցում: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, որ Անկարան մտադիր է 15 տոկոս զեղչ ստանալ:

Նշվում էր, որ անցյալ տարի Թուրքիա է առաքվել 26,7 մլրդ խմ ռուսական գազ, իսկ 2015-ին նախատեսվում է ավելացնել առաքումների ծավալները մինչր 30 մլրդ խմ:

Akfel, Bosphorusgaz և Kibar Enerji ընկերությունները 30 տարվա գազի ներկրման արտոնագիր ստացան, իսկ Batı Hattı-ը՝ 23 տարվա: Նրանք ամեն տարի 6 մլրդ խմ գազ կներկրեն Թուրքիա Ռուսաստանից: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 2015-ի հունվարից ռուսական գազի հազար խորանարդ մետրը մասնավոր ընկերությունները գնում են 390 դոլարով: Նախկինում Թուրքիայի մասնավոր ընկերությունները ներկրման համար վճարում էին 322 դոլար:

Ռուսաստանից թուրքական պետական խողովակաշարային Botas ընկերության ներկրած գազի հազար խմ գինն Անկարայի համար արդյունքում հասնում է 415 դոլարի, ինչն այս պայմաններում չի բխում նրա շահերից: Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ռուսական գազի գինը «վնասում է պետբյուջեին»: Չի բացառվում, որ այդ խնդիրը լուծելու համար Անկարան կդիմի Միջազգային վերաքննիչ դատարան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---