20 հուլիսի 2006 - 16:14 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մոսկվայում չեն հանդիպելու
Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպում Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 21-ին կմեկնի Մոսկվա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: