Նուլանդը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ադրբեջանցի դիվերսանտների և շփման գծում իրավիճակի մասին

Նուլանդը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ադրբեջանցի դիվերսանտների և շփման գծում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունն իր այցի հուզիչ և կարևոր բաղադրիչներից էր:

Նուլանդը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցով, փետրվարի 16-ին նա եղել է Բաքվում, փետրվարի 17-ին այցելել է Թբիլիսի:

Հայաստան այցելության ժամանակ Վիկտորյա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակին, ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը:

«Ինձ համար շատ հուզիչ պահ էր այնտեղ լինել և սա այսօրվա կարևոր մասն էր իմ այցի», ասել է Նուլանդը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ-թուրքական արձանագրություններն ՀՀ Ազգային ժողովից հետ կանչելով գործընթացն ավարտված է, ամերիկացի դիվանագետը նշեց, որ ԱՄՆ տեսանկյունից իրենք հավատացած են, որ Հայաստան-Թուրքա հարաբերությունների կարգավորումը կարևոր էր երկու երկրների և տարածաշրջանի խաղաղության համար։

«Մենք խթանելու ենք դրան ուղղված ջանքերը, Հայաստանը դուրս չի եկել գործընթացից և մեզ համար շատ կարևոր է, որ այն շարունակվի»,- ասաց նա:

Փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Անդրադառնալով Բաքվում իր կողմից կատարված հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին, ասաց, որ նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիներին կատարել մարդասիրական ժեստ։

Խոսելով շփման գծում տեղի ունեցող հրադադարին, Վիկտորիա Նուլանդն ասաց, որ իրենց համար շատ մտահոգիչ է շփման գծում բռնությունները։

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Խոսելով շփման գծում տեղի ունեցող հրադադարի մասին՝ Վիկտորիա Նուլանդն ասաց, որ իրենց համար շատ մտահոգիչ է շփման գծում բռնությունները։

«Այցի ընթացքում նշել եմ, որ ուզում ենք լինեն հանգիստ ժամանակներ, բանակցություններ: Ես այդ մասին խոսել եմ երկու նախագահների հետ, արյունահեղության դադարեցման մասին, որը կողմերից ոչ մեկին օգուտ չի բերում: Կարծում եմ՝ առաջընթաց եղավ, հուսանք առաջիկա օրերին կլինի խաղաղություն ի շահ զինվորների, նրանց ծնողների, ի շահ տարածաշրջանի»,-ասաց նա, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես հայտնել է ԱՌԿԱ գործակալությունը, Նուլանդը հայտարարել է նաև , որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր կիրագործվի Հայաստանում, Երևանում կայացած ճեպազրույցում հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը երկրի կառավարության հետ համատեղ նոր նախաձեռնություն է սկսում։ Դրանք հակակոռուպցիոն բնագավառի քայլեր են, օրինակ, էլեկտրոնային կառավարում, ներդրումային դաշտի բարելավում, փողի լվացման թույլ չտալը, բոլոր ներդրողների համար հավասար պայմանների ապահովում»,– ասաց Նուլանդը։

Ըստ նրա, ԱՄՆ–ն համագործակցում է Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում` մաքուր էներգետիկայի տեխնոլոգիայի, ՏՏ, փոքր բիզնեսի բարենպաստ մթնոլորտի ստեղծման բնագավառում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---