Պատրուշև. Որոշ երկրներ ի դեմս ԵՏՄ-ի մրցակցի են տեսնում և փորձում խափանել ինետգրումը

Պատրուշև. Որոշ երկրներ ի դեմս ԵՏՄ-ի մրցակցի են տեսնում և փորձում խափանել ինետգրումը

PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշել է, որ որոշ երկրներ, ի դեմս ԵՏՄ-ի մրցակցի տեսնելով, փորձում են խափանել իտեգրացիոն գործընթացը: Պատրուշևն այս հայտարարությունն արել է Աստանայում Ղազախստանի նախագահի օգնական, ԱԽ քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ հանդիպմանը:

«Ժամանակակից փոփոխվող աշխարհում որոշ երկրներ ի դեմս ԵՏՄ-ի պոտենցիալ լուրջ մրցակցի են տեսնում համաշխարհային տնտեսությունում և ապակառուցողական դեր են ստանձնել ինտեգրացիոն գործընթացները խափանելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ Պատրուշևի, նոր կառույցի հիմնական խնդիրն է ամրապնդել անդամ երկրների ինտեգրումը, վերացնել ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի խոչընդոտները:

Ղազախստան այցի ընթացքում տեղի են ունեցել նաև երկու երկրների փորձագետների խորհրդակցություններ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, որոնք առնչվում են միջազգային անվտանգության տիրող վիճակին: Մասնավորապես, քննարկվել է իրավիճակը Միջին Ասիայում, ԵՏՄ շրջանակում գործակցությունն ընթացիկ հարցերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---