Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար

Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արմենիա տուրիստական» ամսագիրը շարունակում են համատեղ բարեգործական գործունեությունը: Այս անգամ օգնությունը հատկացվելու է Բազմազավակ ընտանիքների կոմիտեին:

«Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան. «Նմանատիպ ակցիաներն արդեն ավանդական են դարձել մեզ համար: Մենք հավաքել ենք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք, ինչպես նաև մանկական գրքեր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հայաստանի գործարարներին նույնպես կոչ ենք անում միանալ մեզ»:

Ինչպես հայտնել է «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են հնարավորինս օգնել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկի աշխատակիցներին ցուցաբերած օգնության համար: Ցանկանում եմ կրկին շեշտել, որ մեր երկրում չկա «ուրիշի» դժբախտություն, մենք ուժեղ ենք, քանի դեռ միասին ենք», - եզրափակել է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---