Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը համատարած կսուբսիդավորվեն 6%-ով

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը համատարած կսուբսիդավորվեն 6%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալի ավելացում: Պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է ավելի քանի 290 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի: Արդյունքում այս տարի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերը կսուբսիդավորի ոչ թե տարբերակված՝ չորս կամ վեց տոկոսով, այլ՝ համատարած՝ վեց տոկոսով: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 19-ի նիստում:

2011 թվականի ապրիլից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների համարч 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է։

Ծրագրի շրջանակում 2011 թվականի ապրիլի սկզբից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 69,01 մլրդ դրամի 77,5 հազ. միավոր վարկ: Ընդհանուր առմամբ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գումարը կազմել է 2,40 մլրդ դրամ:

Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղատնտեսության կայունության և զարգացման համար` ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով միջոցառման իրականացման համար հատկացված գումարը նախորդ` 2014 թվականի նկատմամբ ավելացել է 33,3%-ով, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել բոլոր համայնքների համար կիրառել 6 տոկոսային կետի սուբսիդավորում, ինչը պետք է ամրագրվի նշված որոշման համապատասխան փոփոխությամբ: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա գյուղատնտեսությունում տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կայունության, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման և ծավալների ավելացման համար, գրում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---