Բարձրակարգ բուժսարքավորումներ` Արմավիրի ծննդատանը

Բարձրակարգ բուժսարքավորումներ` Արմավիրի ծննդատանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական BirthLink ՀԿ-ի գործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը: Տարեսկզբից իրականացվող աշխատանքների շնորհիվ, ծրագրի արդյունքը սկսել են զգալ Կոտայքի մարզում և մայրաքաղաքի ծննդատներից մեկում: Ընթացքում է մյուս ծննդատների վերազինման գործընթացը:

Բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում առանձնահատուկ կարևորություն ունեն վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկը, տաքացվող ներքնակը, պուլսօքսիմետրը, օդափոխման համակարգը, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակը, ներարկման մխոցներն ու տրամադրվող մյուս սարքավորումները: Դրանք անհրաժեշտություն են ոչ միայն բժիշկների գործադրած ջանքերի արդյունավետության, այլև նորածինների կյանքի փրկության տոկոսը մեծացնելու համար:

«Երբ իրականացվում է ինչ-որ ծրագիր, հաշվարկվում են դրա արդյունքն ու հնարավոր կորուստները: Դա բիզնեսի օրենքներից մեկն է: Այս ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ բացառում է սխալվելու հավանականությունը, իսկ արդյունքն արձանագրվում է բազմաթիվ ծնողների և մասնագետների ժպտացող աչքերում: Երջանիկ եմ BirthLink-ի հետ տարիների մեր գործակցության համար: Երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին, ապա փրկության նույնիսկ մեկ ցուցանիշն արդեն հաղթանակ է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2008-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---