Հայաստանում 3-հազարամյա սրբավայրեր են հայտնաբերվել

Հայաստանում 3-հազարամյա սրբավայրեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հնագետները մոտ 3,3 հազար տարվա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել Հայաստանում՝ Գեղարոտ ամրոցի մոտ: Այն ժամանակներում նման կառույցներն օգտագործվել են ապագան գուշակելու համար, գրում է Live Science-ը:

Սրբավայրերից յուրաքանչյուրը կավաշեն հիմքով մեկուսի սենյակից է բաղկացած: Սենյակների ներսում հայտնաբերվել են խեցեղեն անոթներ, ինչպես նաև բազմաթիվ իրեր, այդ թվում կոտոշներով կուռքերի կավաշեն արձանիկներ, դրոշմակնիքներ, ծխարաններ ու կենդանիների բազմաթիվ ոսկորներ: Ըստ հնագետների, ծիսական արարողությունների ժամանակ «գիտակցության փոխակերպման» հասնելու նպատակով որոշ իրեր են այրվել և գինի օգտագործվել:

Մասնագետները կարծում են, որ Գեղարոտն այդ շրջանում եղել է մարգարեության կենտրոն տեղի վերնախավի համար: Այն ժամանակ Հայաստանի տարածքում դեռ գիր չի եղել և չեն պահպանվել նույնիսկ տեղի իշխանավորների անունները, հայտնում է Zele.ru-ն:

«Արևելյան ամրոցի» սրբավայրում հայտնաբերվել են ալյուր ստանալու համար նախատեսված սարքեր: Այստեղ, ինչպես կարծում են հնագետները, գուշակություններ են արել ալյուրի վրա: Այդ վայրում հաց թխելու համար նախատեսված մեծ վառարան չի եղել:

Սրբավայրերն օգտագործվել է մոտ 100 տարի, մինչև ամրոցի հայտնաբերումն ու ավերումը: Ավերածությունից հետո այդ տեղը մոռացության է մատնվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---