Թուրքիայի դրոշը հայկական տարազով կանանց գլխավերևում. Starbucks-ը ներողություն է խնդրում

Թուրքիայի դրոշը հայկական տարազով կանանց գլխավերևում. Starbucks-ը ներողություն է խնդրում

PanARMENIAN.Net - Ամերիկյան սուրճի հայտնի բրենդ Starbucks-ը ներողություն է խնդրել Լոս Անջելեսի հայ համայնքից: Փետրվարի 18-ին սոցիալական մեդիայի օգտատերերը տեղեկացրել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին, որ Starbucks խանութների ցանցում տեղադրվել է լուսանկար, որում կիսալուսին և աստղ պատկերող թուրքական դրոշի տակ կանգնած են հայկական ավանդական տարազ կրող կանայք, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նույն օրը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Facebook-յան էջում գրվել է. «Ինչու՞ է Starbucks-ը սուրճ վաճառում՝ օգտագործելով հայկական ազգային տարազով կանանց նկարը, ովքեր նշում են թուրքական պետականության հիմնումը: Այն նույն պետականության, որը պարբերաբար ոչնչացնում էր հայ կանանց Հայոց ցեղասպանության ընթացքում և դեռ հերքում է մարդկության դեմ կատարած այդ հանցագործությունը»:

Բողոքների տարափից հետո ընկերությունը ներողություն է խնդրել հայկական համայնքից Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Facebook-յան էջում՝ խոստանալով հանել վիրավորական լուսանկարները:

«Մենք սպասարկման վայր ենք մի համայնքի համար, որը մեր բիզնեսի հիմքն է. մեր բոլոր խանութներում փորձում ենք լինել համահունչ տեղական պայմաններին: Մենք սխալ ենք թույլ տվել և ներողություն ենք խնդրում մեր հաճախորդներից համայնքն անհանգստացնելու համար»,- գրված էր Starbucks-ի հայտարարության մեջ:

Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ նկարը կհանվի խանութների ցուցափեղկերից, և որ ընկերությունն «աշխատում է իր սխալն ուղղելու վրա»:

Լուսանկարի դիզայներ Թիմ Ռոուզն իր կայքում ներողություն է խնդրել լուսանկարի համար և նշել, որ այն արվել է Starbucks-ի համար 2011 թվականին՝ Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքին նվիրված փառատոնին:

«Ոչ ես, ոչ էլ լուսանկարիչը տեղյակ չէինք, որ պարուհիները հայուհի էին»,- ասել է նա:

«Անմիջապես պարզ է դարձել, որ դա լուրջ խնդիր էր ամբողջ համայնքի համար, որովհետև մենք «մտահոգության հեղեղ» սկսեցինք»,- ասել է Համբարյանը՝ հավելելով, որ Starbucks-ի արձագանքը «շատ տեղին էր»:

Starbucks-ը սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանց է, որի գլխամասային գրասենյակն ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի կենտրոն Սիեթլ քաղաքում է: Այն համարվում է աշխարհի խոշորագույն սուրճի խանութների ցանցը (61 երկրում՝ 20.366 խանութ)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---