«Կլասիկ-Պլյուս». Առէկսիմբանկն առաջարկում է նոր ժամկետային ավանդատեսակ

«Կլասիկ-Պլյուս». Առէկսիմբանկն առաջարկում է նոր ժամկետային ավանդատեսակ

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդ` առանց պայմանագրի երկարաձգման և գումարի ավելացման հնարավորության: «Կլասիկ-Պլյուս» ավանդատեսակը տրամադրվում է հետևյալ պայմաններով` ավանդի ժամկետը՝ 30, 60, 90 օր, ավանդի արժույթը՝ ՀՀ դրամ, տոկոսադրույքը՝ 15%, 16%, 17%` կախված ավանդի ժամկետից, նվազագույն գումարը՝ 500 000 ՀՀ դրամ:

Ավանդը կարող է բացվել ֆիզիկական անձ հաճախորդի անունով, լիազորագրով կամ հօգուտ երրորդ անձի: «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդն ընդունվում է մինչև 2015-ի մարտի 10-ը:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---