Ֆրանսիայում հիշում են Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանին, որի խումբը սարսափեցնում էր ֆաշիստներին

Ֆրանսիայում հիշում են Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանին, որի խումբը սարսափեցնում էր ֆաշիստներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հարգել են Միսաք Մանուշյանի հիշատակը, որին ֆաշիստները գնդակահարել են 1944 թ. փետրվարի 21-ին: Այդ օրվանից անցած 71 տարին չի խամրեցրել Դիմադրության շարժման հայտնի մարտիկի և Ֆրանսիայի Ազգային հերոսի փառքը՝ նրա անունով են կոչվել դպրոցներ, փողոցներ, հրապարակներ, գրում է Boyko.ru-ն:

Փետրվարի 24-ին Գրենոբլում, Ֆրանսիայի արևելքում «Օտարերկրացիները Դիմադրության շարժման շարքերում» ցուցահանդեսի շրջանակում ցուցադրություն կներկայացվի նվիրված Մանուշյանին՝ կներկայացվեն Միսաք Մանուշյանի մասին պատմող եզակի պատմական փաստաթղթեր:

Փարիզի արվարձանում, Մոն Վալերիեն ամրոցում տեղի կունենա այստեղ գնդակահարված Դիմադրության շարժման զինվորների՝ «Կարմիր պաստառի» մարտիկների հիշատակին նվիրված արարողություն: Ծաղկեպսակներ կդրվեն, կընթերցվեն Մանուշյանին և նրա ընկերներին նվիրված Լուի Արագոնի բանաստեղծությունները:

«Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ` արիաբար և մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամավոր եմ մտել Ազատագրական բանակի շարքերը և մեռնում եմ հաղթանակի շեմին»,-գրել է Միսաք Մանուշյանը մահապատժից առաջ իր կնոջն ուղղած նամակում:

Փարիզի արևելքւմ 1955 թ. մարտից ի վեր կա Մանուշյանի խմբի պատվին անվանակոչված փողոց: 2010-ին Մարսելում Ֆրանսիայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ տեղադրվեց Մանուշյանի կիսանդրին նրա անունը կրող պուրակում:

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925 թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ։ 1930 թվականից Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից՝ թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։

Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։

Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով ագիտացիոն պլակատ է թողարկում։ Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։ Այնտեղ գրված է՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։

1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում:

Երևանի ավագանու 2014 թ. ապրիլի 30-ի որոշմամբ Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակն անվանակոչվեց Միսաք Մանուշյանի անունով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---