«Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է 4 մրցանակի

«Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել  է 4 մրցանակի

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողներին: Ներկայացված 12 անվանակարգից 4-ում Ամերիաբանկը ճանաչվել է հաղթող:

Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» և նոր սահմանված «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների» անվանակարգերում:

Իսկ դեպոզիտար գործունեության մասով Ամերիաբանկը դարձել է Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում:

Մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ներկայացվել է նաև անհատական խրախուսման «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» նոր անվանակարգը, որի հաղթողը որոշվել է գաղտնի քվեարկության արդյունքում: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Ամերիաբանկի Գլխավոր դիլեր Արզուման Դալլաքյանը:

Հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը ներկայացնում է բորսայում և դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը նպաստող ընկերություններին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---