ԶԵԱԲ Հակաճգնաժամային հիմնադրամը $150 մլն կհատկացնի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը24 փետրվարի 2015 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) Հակաճգնաժամային հիմնադրամը ներդրումային վարկ կտրամադրի Հայաստանին՝ 150 մլն դոլար հատկացնելով Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համար, ասել է ԶԵԱԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: ԶԵԱԲ-ը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացման նպատակով: Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանում ԶԵԱԲ-ի ֆինանսավորման ծավալը գերազանցում է 20 մլն դոլարը, բանկը Հայաստանում առաջին վարկը տրամադրել է 2010 թ.-ին: Ըստ Պանկինի, վարկի տրամադրումն արդեն հավանության է արժանացել և միջոցները շուտով կփոխանցվեն: «Դա լուրջ ավտոմայրուղի է մոտ 560 կմ երկարությամբ, որն անցնելու է ամբողջ Հայաստանի տարածքով՝ կապելով Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը»,-ասել է Պանկինը: Նա նշել է, որ դա վեց ներդրումային նախագծերից մեկն է, որը հավանության է արժանացել և պատրաստվում է իրագործման Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից: Այժմ Հայաստանի հետ քննարկվում են վերջնական համաձայնագրի տեխնիկական ասպեկտները, որից հետո փաստաթուղթը կներկայացվի վավերացման: Նախատեսվում է, որ միջոցները կփոխանցվեն ընթացիկ տարում: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) միջև 15.09.2009 թ. կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից Ասիական Զարգացման Բանկի մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը |