Լիբիայում ԻՊ սպանած ղպտի քրիստոնյաները սրբադասվել են

Լիբիայում ԻՊ սպանած ղպտի քրիստոնյաները սրբադասվել են

PanARMENIAN.Net - Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս Երկրորդը հայտարարել է Լիբիայում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սպանված ղպտիների սրբադասման մասին, նրանց պատվին նոր եկեղեցի կկառուցվի, հայտնել է KAI կաթոլիկ գործակալությունը:

Սրբերի հիշատակի օր կհայտարարվի ղպտիների ամշիր ամսվա ութերորդ օրը (փետրվարի 15), երբ «Իսլամական պետությանը» պատկանող ինտերնետ ռեսուրսներում զետեղվեց 21 քրիստոնյա ղպտիների գլխատման տեսանյութը: Watani շաբաթաթերթը հրապարակել է 21 զոհվածներից 20-ի անունները, որոնք Լիբիա էին մեկնել Մինյա գավառի Սամալուտ գյուղից: 21-րդ նահատակի անունը, որը Ալ Ուրա գյուղից է, դեռ հայտնի չէ:

Եգիպտոսի կառավարությունը որոշել է եկեղեցին կառուցել Սամալուտում: Իշխանությունները խոստացել են զոհվածների ընտանիքներին ամեն ամիս 1,5 հազար եգիպտական ֆունտ փոխանցել՝ դա մոտ 170 եվրո է: Նվազագույն աշխատավարձն Եգիպտոսում ամսական 1,2 հազար ֆունտ է:

Քրիստոնյաների սպանությունից հետո եգիպտական ավիացիան հարվածներ հասցրեց գրոհայինների դիքերին լիբիական Դերնա քաղաքի մոտ: Բացի այդ, մոտ 1000 եգիպտացի տարհանվեց Լիբիայից, որոնք այնտեղ հիմնականում զբաղվում էին շինարարությամբ, ինչպես նաև աշխատում էին գյուղոլորտում: Ըստ Լիբիայի իշխանությունների, միայն պաշտոնապես երկրում գրանցված է Եգիպտոսի մոտ 250 հազար քաղաքացի, և, ըստ որոշ գնահատականների, նույնքան եգիպտացի ապօրինի է այնտեղ ապրում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---