Մոսկվայում քննարկել են բորսային առևտրի զարգացման հեռանկարները ԵՏՄ երկրներում

Մոսկվայում քննարկել են բորսային առևտրի զարգացման հեռանկարները ԵՏՄ երկրներում

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել «ԵՏՄ-ում գյուղմթերքի բորսային առևտրի զարգացումը» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրարա-արդյունաբերական դեպարտամենտը Զարգացման եվրասիական բանկի հետ համատեղ, հայտնում է «ԵԱՀ» ապրանքային բորսա» ԲԸ մամուլի ծառայությունը:

«Միջոցառմանը քննարկվել են գյուղատնտեսական ապրանքների կազմակերպված շուկայի ձևավորմանն ու գործունեությանն առնչվող հարցեր, ԵՏՄ անդամ երկրների միջև գյուղմթերքի բորսային առևտրի հեռանկարներին, ոլորտի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև բորսայի դերը գյուղատնտեսական ապրանքների համաշխարհային առևտրում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կլոր սեղանի շրջանակում փորձագետները քննարկել են բորսային առևտրի ինտեգրման հնարավոր մեխանիզմները, բորսային առևտրի ստեղծված պրակտիկան, ինչպես նաև հիմնական խոչընդոտները միջբորսայական ապրանքային տարածքի ձևավորման ու ինտեգրման ճանապարհին: Քննարկումների ավարտին ներկայացվել են առաջարկներ, որոնք հիմք կհանդիսանան ապրանքային շուկաների զարգացման ու Միության կազմում ինտեգրման խորացման համար: Քննարկվել են նաև եվրասիական ապրանքային շուկայի զարգացման հարցերը ձևավորվող եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակում, բորսային առևտրի դերն ու տեղը, հայտնում է Oilnews.kz-ը:

Բորսային առևտուրը կանոնակարգվում է «Ապրանքների, հումքի, ծառայությունների, իրավունքի և այլ արժեքների սակարկությունների կազմակերպման» և բորսայի միջոցով և վերջինիս հարթակում:

«Եվրասիական առևտրային համակարգ» (ԵԱՀ) ԲԸ հիմնադրվել է 2008 թ.: Այս պահի դրությամբ բորսայում գործում է 4՝ գյուղմթերքի, նավթամթերքի, մետաղների ու արդյունաբերական ապրանքների և հատուկ ապրանքների բաժիններ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---