ԵԱՀԿ ղեկավարին մտահոգում է Ղարաբաղում լարվածության աճն ու բանակցությունների դանդաղումը

ԵԱՀԿ ղեկավարին մտահոգում է Ղարաբաղում լարվածության աճն ու  բանակցությունների դանդաղումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը մտահոգված է լարվածության աճով Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով զեկույցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում: «Ինձ մտահոգում են վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններին, որոնք տեղի ունեցան տարեվերջին, մենք նկատում ենք իրավիճակի կտրուկ վատթարացում և բանակցային գործընթացի դանդաղում»,-ասել է նա:

Ըստ նրա, ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Սերբիան կշարունակի սատարել Մինսկի խմբի համանախագահների բանակցությունները շարունակելու և հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու ջանքերին:

«Ստեղծված իրավիճակը ես քննարկել եմ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ Մյունխենում և մտադիր եմ շարունակել քննարկումները պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում տարածաշրջան իմ առաջիկա այցի ժամանակ»,-ասել է Դաչիչը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին հունվարի 12-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

ՊԲ օպերատիվ տվյալներով, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 15.000 կրակոց:

Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 17.000 կրակոց:

2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից, ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով մեջքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: Ստացված հրազենային վիրավորումից զինծառայող Շ. Հակոբյանը տեղում մահացել է:

Տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը՝ հունվարին բռնության վտանգավոր աճից հետո: Այդ մասին ասված է միջնորդների հայտարարությունում:

Նշելով, որ փետրվարի 16-19-ը այցի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների» հետ, Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն փոխանցում են, որ հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաև համաձայնել են ուսումնասիրել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարը, ասված է հայտարարությունում:

Միջնորդները հայտնում են նաև, որ նախագահների և արտգործնախարարների հետ քննարկել են կարգավորման ուղղությամբ հաջորդ քայլերը, ինչպես նաև այս տարի ավելի ուշ ակնկալվող նախագահական հանդիպման նախապատրաստման հարցեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---