ԶԼՄ-ներ. Եթե Ռուսաստանը փորձի «պաշտպանել» Պերմյակովին, ընդվզումն ավելի մեծ կլինի

ԶԼՄ-ներ. Եթե Ռուսաստանը փորձի «պաշտպանել» Պերմյակովին, ընդվզումն ավելի մեծ կլինի

PanARMENIAN.Net - Հարաբերական հանգստությունը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի շուրջ իրականում շատ խաբուսիկ է: Ամեն վայրկյան կրքերը կարող են բռնկվել ու վերածվել բողոքի զանգվածային ցույցերի, ցուցարարների բախումների իրավապահների հետ և ՌԴ հյուպատոսությունը գրավելու և ռուսական զորամասերը շրջափակելու փորձերի: Պատճառն այն է, որ այդ դաժան սպանությանը հետաքննությունը փակուղում է հայտնվել, գրում է «Չաս պիկ» պարբերականը:

Ընդհանուր առմամբ, ասվում է հրապարակման մեջ, Ռուսաստանը շատ բարդ իրավիճակում է հայտնվել: Ընտանքին դաժանորեն սպանած Վալերի Պերմյակովին ռուսական հայրենասիրական կազմակերպությունները սկզբում փորձում էին նույնիսկ հերոսացնել, ասելով թե նրան նենգաբար զրպարտում է արևմտյան քարոզչությունը:

Ռուսական քարոզչամիջոցները նոր առասպել են դնում շրջանառության մեջ՝ թե մարդասպանը մեղսունակ չէ, օլիգոֆրեն է, որը չի կարող պատասխան տալ իր գործողությունների համար: Գուցե այդ վարկածը շահավետ է նաև հանցագործի համար, սակայն ուղղակի մահացու է Ռուսաստանի իմիջի համար, գրում է պարբերականը:

«Դա նշանակում է, որ ռուսական զինկոմիսարիատներում նորակոչիկները պատշաճ բուժզննություն չեն անցնում: Ստացվում է, որ հոգեկան հիվանդը, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար, կարող է հայտնվել բանակում ու լավագույն դեպքում միայն ինքնաձիգ ստանալ, իսկ գուցե նաև «Գրադ» կամ »Սմերչ» համակարգ: Ավելին, այդ պսիխոպատը «Գրադով» և Կրեմլից ատացած սպանության մանդատով կարող է հայտնվել այլ երկրում արտասահմանյան «խաղաղապահ» զորակազմում: Ով գիտի, թե հիմա քանի այդպիսի պերմյակովներ են զենք ճոճելով քայլում Մոլդովայի,. Վրաստանի, Հայաստանի կամ նույնիսկ Ուկրաինայի հողում»,-ասվում է հոդվածում:

«Սակայն վերադառնանք «ռուս հերոսի» գործի քննությանը Հայաստանում: Թեև, թվում է, թե ամեն ինչ պարզ է, սակայն քննությունը ոչ մի հաջողություն չի գրանցում: Կամ գործը արգելակվել է, կամ ուղղակի ոչ ոք չի ցանկանում բացահայտել տեղեկատվությունը մինչև վերջ ու հասկանալի ձևով:

Եվ գլխավորը՝ ռուսական Գլխավոր դատախազությունը այդպես էլ անպատասխան թողեց ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը Ավետիսյանների սպանության գործի քննությունը ՀՀ քննչական մարմիններին հանձնելու վերաբերյալ:

Կայուն տպավորություն է ստեղծվում, որ ռուս քննիչները, որոնք վարում են գործը, ամեն ինչ անում են, այն ի չիք դարձնելու համար, քանի որ սկանդալից ու իմիջային կորուստներից Ռուսաստանը չի խուսափի ամեն դեպքում: Իսկ եթե քննությունը փորձի «պաշտպանել» հանցագործին, ապա պետք է սպասենք ավելի մեծ ընդվզման, քան հունվարի կեսին»,-գրել է պարբերականը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---