ԶԼՄ-ներ. ԵՏՄ հաջող իրագործումը հզոր խթան կհանդիսանա մասնակիցների տնտեսական աճի համար

ԶԼՄ-ներ. ԵՏՄ հաջող իրագործումը հզոր խթան կհանդիսանա մասնակիցների տնտեսական աճի համար

PanARMENIAN.Net - Այն, որ ԵՏՄ նախագծի hաջող իրականացումը հզոր խթան կդառնա բոլոր անդամ պետությունների տնտեսական աճի համար, կասկածից վեր է: Սակայն ինտեգրման գործընթացի արագացման համար զուտ տնտեսական և օրենսդրական միջոցների հետ մեկտեղ այն պետք է լայն իրազեկում և փորձագիտական աջակցություն ստանա: Այդ մասին ասվում է ՌԴ Հասարակական քաղաքական հանդեսում հրապարակված հոդվածում:

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, դեռևս, ցավոք, հանրությունը վատ է իրազեկված այդ մասին, ինչը հաստատել է վերջերս ԵՏՄ մամուլի կենտրոնում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրում. Փորձագիտական հայացք» կլոր սեղանը: Հիմնականում խոսակցությունը ծավալվել է Դմիտրի Եվստաֆևի և Կիրիլ Պրիվալովի «Եվրասիա. Ինտեգրման նոր հորիզոններ» գրքի շուրջ:

Ըստ հեղինակների, գրքի նպատակն էր մատչելի կերպով պատմել ինտեգրացիոն գործընթացների մասին ընթերցողների լայն շրջանակին, ներառել երկխոսության մեջ պաշտոնյաներին, տնտեսագետներին, դասախոսներին, ուսանողներին: Բանավեճի մասնակիցները համակարծիք էին, որ տեղեկատվական սովի պայմաններում նման աշխատանքները մեծ նշանակություն ունեն եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների պարզաբանման ու տարածման գործում: «Հարկավոր է, որ ամեն մարդ հասկանա ու զգա, թե կոնկրետ իրեն ինչ է տալիս ինտեգրացիոն նախագիծը, ինչ հնարավորությունենր ու հեռանկարներ է բացում ընդհանուր շուկան»,-ասել է ԵՏՀ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Խոտուլևը:

Իսկ հնարավորություններն, ըստ փորձագետների, հսկայական են: «Աշխատանքի, ծառայությունների և կապիտալի միասնական շուկայի ստեղծումը երկրաչափական պրոգրեսիայի էֆեկտ կտա, երբ ԵՏՄ արտադրողներն ու արտադրված ապրանքները գրավիչ դառնան օտարերկրյա ներդրումների և խոշորագույն համաշխարհային շուկաների համար: Ներուժի միավորման էֆեկտն արդեն այժմ լավ տեսանելի է Ռուսաստանի և Ղազախստանի սահմանամերձ շրջանների փոխգործակցության օրինակով»,-արձանագրել է Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը:

Ինչպես նշեց հեղինակներից մեկը՝ Դմիտրի Եվստաֆևը, ԵՏՄ-ին պետք են առաջատար ենթակառուցվածքային նախագծեր, որոնք թույլ կտան նոր շոշափելի ազդակ հաղորդել ինտեգրմանը: «Նոր եվրասիականությունը պրագմատիկ է,-ասել է նա:-Միայն պրագմատիզմն այս դեպքում ենթադրում է բոլոր գաղափարական կառուցվածքների ու զարգացման հայեցակարգերի ուղղվածությունը գործուն արդյունքների հասնելուն ու տնտեսության ամրապնդմանը»: Եվ այդպիսի համատեղ նախագծերը, ձեռնարկությունները, որոնք եվրասիական ինտեգրման հզոր ամրակներն են, արդեն կան: Հրթիռատիեզերական ոլորտում դա նոր սերնդի «Բայտերեկ» համալիրի կառուցումն է, որը հնարավորություն կտա փոխարինել էկոլոգիապես վնասակար «Պրոտոն» տիպի կրիչների գործարկումը «Զենիթ» հրթիռակիրով:

Մեքենաշինության ոլորտում՝ ղազախական Կոկշետաու քաղաքում «ԿանԱզ»-ների արտադրությունն է, թողարկվել է արդեն մոտ 4 հազար միավոր տեխնիկա: Նորարարական էկոլոգիական տեխնոլոգիաներում ստեղծվել է առաջին ռուս-ղազախական գիտա-արտադրական «Տենրե-Աէրոլայֆ» ընկերությունը, որը նախագծում, արտադրում և սպասարկում է ֆոտոկատալիզի տեխնոլոգիայով աշխատող օդի մաքրման ինովացիոն համակարգեր:

«Եվ այդպիսի օրինակները գնալով ավելանում են: Պրոցեսը մեկնարկել է, իսկ նշանակում է, նաև արդյունք կլինի: Արդեն կա, որի մասին են վկայում վերոնշյալ թվերն ու փաստերը: Եվ դա ամենահամոզիչ պատասխանն է նրանց, ովքեր խոսում են եվրասիական ինտեգրման գործընթացի «դանդաղեցման» կամ «կանխելու անհրաժեշտության» մասին: Իմ մոտ նույնիսկ «հանցավոր» մի միտք ծագեց՝ թող Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ երկար պահպանվեն՝ դա կստիպի մեզ ավելի արագ համախմբել ու ակտիվորեն կյանքի կոչել վաղուց արդեն հասունացած բարեփոխումները: Նմանատիպ մտորումներ հնչեցրեց նաև կլոր սեղանի մեկ այլ մասնակից՝ ՄՊՀ Հետխորհրդային տարածքում գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական և վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռեկեդան:

«Այսօր շատ են խոսում ինտեգրման մասին բարդ սոցիալ-տնտեսական գործընթացների համատեքստում, առաջին հերթին, այն մասին, թե ինչպես կազդի ճգնաժամն ինտեգրման վրա: Քչերն են այսօր խոսում այն մասին, թե ինչպես կարող է ինտեգրացիան նպաստել բացասական երևույթների հաղթահարմանը: Այսօր կարևոր է հասկանալ, որ դա գործընթաց չէ հանուն գործընթացի, այլ խնդիրները լուծելու գործիք»,-ասվում է հոդվածում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---