Բելգիայում քննարկել են ԵՄ և ԵՏՄ միջև տնտեսական կապերի անհրաժեշտությունը 2 մարտի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՌԴ առևտրի ներկայացուցչությունը Բելգիա-Լյուքսեմբուրգ առևտրի պալատի հետ համատեղ բիզնես առաքելություն և Բելգիայում ԵՏՄ երկրների պետական ու գործարար շրջանակների խորհրդաժողով է անցկացրել ՌԴ և Բելառուսի համար: Խորհրդաժողովին սատարել են Բելգիայում Բելառուսի և Ղազախստանի դեսպանությունները: Իրադարձությանը մասնակցել է Բելգիայի ու Լյուքսեմբուրգի պետական կառույցների ու գործարար շրջանակների, տարածաշրջանային առևտրի պալատների ու միջազգային առևտրի զարգացմանը նպաստող մոտ 50 ներկայացուցիչ: Գործարար առաքելության շրջանակում կազմակերպվել է հեռուստախորհրդաժողով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք դեպարտամենտների մասնակցությամբ, անցկացվել է ինտեգրացիոն միավորման շնորհանդես, ներկայացվել են լիազորություններն ու իրավասությունները, ընթացիկ գործունեությունն ու աշխատանքի հեռանկարներy մոտակա և միջնաժամկետ հեռանկարում: Մասնակիցներին ներկայացվել է ԵՏՄ և անդամ երկրների ներուժը, քննարկվել են նոր նախագծերի կազմակերպման հնարավորությունները, հայտնում է Tpp-inform.ru-ն: Միջոցառման ավարտին փորձագետները նշել են, որ կարևոր է օգտագործել ԵՄ և ԵՏՄ միջև շփումների զարգացման մեծ ներուժը, զարգացնել առևտրատնտեսական կապերը եվրոպական երկրների ու ԵՏՄ անդամ պետությունների միջև, առևտրի ներդաշնակեցված կանոններ ու պայմաններ ստեղծել, իրավահավասարության ու փոխադարձ շահի հիման վրա: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Photo: Tpp-inform.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |