Բելգիայում քննարկել են ԵՄ և ԵՏՄ միջև տնտեսական կապերի անհրաժեշտությունը

Բելգիայում քննարկել են ԵՄ և ԵՏՄ միջև տնտեսական կապերի անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՌԴ առևտրի ներկայացուցչությունը Բելգիա-Լյուքսեմբուրգ առևտրի պալատի հետ համատեղ բիզնես առաքելություն և Բելգիայում ԵՏՄ երկրների պետական ու գործարար շրջանակների խորհրդաժողով է անցկացրել ՌԴ և Բելառուսի համար:

Խորհրդաժողովին սատարել են Բելգիայում Բելառուսի և Ղազախստանի դեսպանությունները: Իրադարձությանը մասնակցել է Բելգիայի ու Լյուքսեմբուրգի պետական կառույցների ու գործարար շրջանակների, տարածաշրջանային առևտրի պալատների ու միջազգային առևտրի զարգացմանը նպաստող մոտ 50 ներկայացուցիչ:

Գործարար առաքելության շրջանակում կազմակերպվել է հեռուստախորհրդաժողով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք դեպարտամենտների մասնակցությամբ, անցկացվել է ինտեգրացիոն միավորման շնորհանդես, ներկայացվել են լիազորություններն ու իրավասությունները, ընթացիկ գործունեությունն ու աշխատանքի հեռանկարներy մոտակա և միջնաժամկետ հեռանկարում: Մասնակիցներին ներկայացվել է ԵՏՄ և անդամ երկրների ներուժը, քննարկվել են նոր նախագծերի կազմակերպման հնարավորությունները, հայտնում է Tpp-inform.ru-ն:

Միջոցառման ավարտին փորձագետները նշել են, որ կարևոր է օգտագործել ԵՄ և ԵՏՄ միջև շփումների զարգացման մեծ ներուժը, զարգացնել առևտրատնտեսական կապերը եվրոպական երկրների ու ԵՏՄ անդամ պետությունների միջև, առևտրի ներդաշնակեցված կանոններ ու պայմաններ ստեղծել, իրավահավասարության ու փոխադարձ շահի հիման վրա:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

Photo: Tpp-inform.ru
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---