Հունաստանից գյուղմթերքի ներկրումը վերսկսելու ՌԴ պայմանը. Ներդրումներ վերամշակման ոլորտում

Հունաստանից գյուղմթերքի ներկրումը վերսկսելու ՌԴ պայմանը. Ներդրումներ վերամշակման ոլորտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրապարակել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում Ռուսաստանը կթույլատրի Հունաստանից գյուղմթերքի ներկրումը: Մոսկվան կարող է գնալ դրան, եթե ներդրումներ կատարվեն Ռուսաստանի վերամշակման գործարաններում, գրում է ՌԲԿ-ն:

Ինչպես գրում է պարբերականը, հունական մրգերի ՌԴ ներկրման արգելքը վերացնելու մասին Հունաստանի խնդրանքը Պեսկովը մեկնաբանել է, հղում կատարելով ԱՀԿ կանոններին, որոնց համաձայն Ռուսաստանը չի կարող բացառություն անել Հունաստանի համար ողջ ԵՄ դեմ գործող պատասխան պատժամիջոցների պայմաններում: Սակայն, ինչպես նշել է նա, «այս դեպքում կարելի է մշակել անուղղակի մատակարարումների սխեմա՝ հումքի առաքում ՌԴ տարածքում սննդի ձեռնարկությունների ստեղծման համար ներդրումների դեպքում»:

Պեսկովը նաև նշել է, որ փետրվարին նախագահ Պուտինի Հունգարիա այցի ժամանակ, վերջինս հայտարարեց, որ Մոսկվան կարող է գործակցել Բուդապեշտի հետ ագրոարդյունաբերական համալիրում, անկախ պատժամիջոցներից: Այն հարցին, թե արդյոք շտկումներ կարվեն ՌԴ օրենսդրության մեջ ագրոարդյունաբերական ոլորտում՝ Պեսկովն ասել է, որ «հարցը կքննարկվի», և փաստ չէ, որ գործակցության սխեմա կգտնվի: Հումքի մատակարարման սխեման, որի մասին խոսել է Պեսկովը, ենթադրում է հումքի առաքում գործարան նրա հետագա վերամշակման համար: Ընդ որում, մատակարարը չի կորցնում իր արտադրանքի սեփականության իրավունքը: ՌԴ էմբարգոն բացառում է գյուղմթերքի, հումքի և սնդդամթերքի ներկրում Եվրոպայից:

Հունական մրգերի համար էմբարգոյի վերացման հարցը քննարկվել է Հունաստանի գյուղնախարար Պանայոտիս Սգուրիդիսի և «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոյի միջև: Սգուրիդիսը առաջարկում էր հանել սահմանափակումը հունական դեղձի, ելակի ու նարինջի համար: Ըստ հունական Verianet.gr-ի,Ալեքսեենկոն խոստացավ դիմել այդ հարցով Մեդվեդևին՝ նշելով, որ շատ բան կախված կլինի ՌԴ դեմ Եվրամիության կողմից նոր պատժամիջոցների կիրառումից: Հանդիպման ավարտին, Սգուրիդիսը հավանական համարեց էմբարգոյի վերացումը հունական որոշ գյուղմթերքների համար:

Փետրվարի վերջում փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարեց, որ Մոսկվան դեռ մտադիր չէ հրաժարվել պատասխան պատժամիջոցներից:

Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը հրապարակվեց 2014-ի օգոստոսի 7-ին: էմբարգոն հայտարարվել է մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---