Աբաշիձե. ՌԴ-ն առանձնապես շահագրգռված չէ աբխազական երկաթուղու վերագործարկմամբ 2 մարտի 2015 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ չի տեսնում, թե Ռուսաստանը շահագրգռված է Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում: Այդ մասին նա ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ Պրահայում քառամսյա դադարից հետո: Քննարկման հիմնական թեման երկրների միջև մաքսային վարչարարության մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների և ապրանքաշրջանառության հարցն էր: «Պրահայում հանդիպման ավարտին ես հայտարարեցի, որ երկաթուղու վերագործարկման կոնկրետ առարկայական քննարկում չի եղել…Ճիշտն ասած, ես չեմ տեսնում, որ նրանք (ռուսական կողմը) առանձնապես շահագրգռված լինեն այդ հարցում, սակայն կրկնում եմ՝ ոչ մի կոնկրետ առարկայական քննարկում չի եղել»,-ասել է Աբաշիձեն, հայտնւմ է «Նովոստի-Գրուզիան»: Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարեց, որ Վրաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,-հայտարարել է Բերուչաշվիլին լրագրողներն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է քննարկել Սուխում-Թբիլիսի-Երևան տարանցիկ երկաթուղային հաղորդակցության կազմակերպման հարցը, միայն եթե դա «կնպաստի աբխազական հակամարտության կարգավորմանը»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին: Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |