The Washington Post-ն Ալիևի մոլեգին բռնապետության նշանների մասին 2 մարտի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ մոլեգին բռնապետության նշաններ են ի հայտ գալիս: Լրագրողները, բլոգերները, փաստաբանները, իրավապաշտպանները և մյուսները, ովքեր հանդես են գալիս անձնական ազատության պաշտպանության օգտին, ձերբակալվում են ու կալանվում: Նավթից ստացվող եկամուտների անկումից հետո, որոնց վրա տարիներ շարունակ հենվել է ռեժիմը, Ալիևը, կարծես, հարձակվում է յուրաքանչյուրի վրա, ով դեմ հանդես կգա: Այս մասին գրում է The Washington Post-ը: «Քննադատներին լռեցնելու Ալիևի ամենասիրած գործիքներից մեկը նախնական կալանքն է: Ըստ ադրբեջանական օրենսդրության, այն պետք է կիրառվի միայն սահմանափակ դեպքերում: Քրեական օրենսգիրքն ավելի քան 10 տարի առաջ այդ իրավասությունը հանձնել է դատարաններին: Սակայն, իրականում դատարանները սկսել են ծառայել դատախազությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցած տարի նշել է, որ ադրբեջանական դատարանները հաճախակի մեխանիկորեն հավանություն են տալիս դատախազության միջնորդություններին կալանքի վերաբերյալ»,-գրում է թերթը: Թերթը օրինակ է բերում ամիսներ շարունակ առանց դատավարության նախնական կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսին, նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, որի նախնական կալանքը նույնպես երկարացվեց 5 ամսով, առողջական խնդիրներ ունենալով հանդերձ: Նախնական կալանքի տակ էր գտնվում նաև հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Փակ դատավարության արդյունքում նա մեղավոր ճանաչվեց ու հանցավոր զրպարտության համար տուգանվեց: Նրա դատի օրը «Ազատություն» ռադիոկայանի նախկին ղեկավարին ձերբակալեցին օդանավակայանում և արգելեցին մեկնել երկրից: «Ազատության» ռադիոկայանի 26 լրագրողներ ու աշխատակիցներ հացաքննվեցին դեկտեմբերի 26-ին ռադիոկայանի գրասենյակի խուզարկությունից հետո: Վերջերս ամսագրային գովազդներից մեկում Ալիևը նշել է, որ նա ցանկանում է Ադրբեջանը դարձնել «աշխարհում ամենազարգացած և մրցունակ երկրներից մեկը»: «Ադրբեջանն անկասկած չի դառնա նման երկիր, եթե Ալիևը շարունակի ղեկավարել բռնակալի պես», -եզրափակում է թերթը, հայտնում է Panorama.am-ը: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները: 2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։ Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |