ՌԴ ԱԱՊ. Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին շահավետ է բոլոր կողմերի համար, անկախ բարդություններից

ՌԴ ԱԱՊ. Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին շահավետ է բոլոր կողմերի համար, անկախ բարդություններից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Առևտրա-արդյունաբերական պալատում քննարկել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տարբեր ասպեկտները: «Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հետ գործակցության զարգացումը. Առանձնահատկություններն ու հեռանկարները» թեմայով կլոր սեղանի նպատակն էր իրազեկել գործարար հանրության ներկայացուցիչներին ընթացիկ տարում մաքսային կանոնակարգման ու հսկողության առանձնահատկությունների ու ինտեգրման հիմնական ուղղությունների մասին, հայտնում է ԱԱՊ մամուլի ծառայությունը:

ԱԱՊ փոխնախագահ Գեորգի Պետրովը վստահ է, որ Հայաստանի անդամկցությունը ԵՏՄ-ին շահավետ է բոլոր կողմերի համար, անկախ բարդություններից: Հիմնական բարդությունը ընդհանուր սահմանի բացակայությունն է ԵՏՄ երկրների հետ: Մեկ այլ խնդիր է ԱՀԿ անդամակցության տարբերությունները Եվրասիական միության երկրների հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը հաստատեց, որ Հայաստանը 2003-ին իրոք անդամակցել է ԱՀԿ-ին շատ լիբերալ պայմաններով: Իմաստ չուներ պաշտպանել փոքր երկրի շուկան, սակայն այժմ Հայաստանը դառնում է ԵՏՄ երկրների հսկայական շուկայի մասը: Հենց պաշտպանված ապրանքային շուկայի հասանելիությունը եղավ այդ ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու օգտին փաստարկներից մեկը: Երկիրը վաղուց է ընտրել իր համար տարածաշրջանային ինտեգրումը որպես զարգացման օպտիմալ տարբերակ, ինչը զգալիորեն արագացրեց անդամակցելու գործընթացը, փաստորեն, բոլոր մեխանիզմներն արդեն կային Հայաստանում:

Բացի այդ Կարինե Մինասյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, դա վերաբերում է ոչ միայն հումքին ու վառելիքին, այլ նաև բարձր հավելված արժեք ունեցող ապրանքներին: ՀՀ տնտեսությն մեջ հիմնական ներդրումներ կատարողները նույնպես ռուսական ընկերություններն են, որոնք ապահովում են ներդրումների մոտ 40 տոկոսը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայ համայնքը՝ 2 մլն մարդ:

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին շահավետ է երկու կողմերին, քանի որ առևտրային հարաբերությունների ներուժը Բելառուսի և Ղազախստանի հետ դեռ լիովին չի օգտագործվում, լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային կոոպերացիայի համար: Ինչպես ասել է Մինասյանը, Հայաստանն արտոնյալ մաքսային ռեժիմ ունի ԵՄ երկրների, ինչպես նաև ԱՄՆ, Ճապոնիայի ու Նորվեգիայի հետ: Հայաստանը ցամաքային սահման ունի Իրանի հետ և կարող է հարթակ հանդիսանալ ռուսական ընկերությունների համար այդ շուկաներ դուրս գալու համար:

ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման առաջին փուլն ավարտված է՝ հիմնականում երկիրն արդեն ընդունել է մաքսային ու սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման բոլոր ակտերը, հայտնել է ԵՏՀ համապատասխան դեպարտամենտի տնօրեն Վիտալի Գուդինը: Ըստ նրա, գոյություն ունի 782 անուն ապրանքների բացառման ցուցակ, որոնց դեպքում անցումային շրջանում ՀՀ կիրառելու է ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր: Դրանց քանակն ընդամենը 6,7 տոկոս է:

Ընդհանուր թվից 764-ի դեպքում անցումային շրջանում դրույքաչափերն ավելի ցածր են լինելու: Անցումային շրջանը 1-7 տարի է:

Սակագնային կարգավորման հարցերում Հայաստանը առաջ է Ռուսաստանից և Միության մյուս երկրներից. այն լուծումները, որոնք առաջարկվում են, Հայաստանում վաղուց արդեն հաջողությամբ կյանքի են կոչվել, ինչը կարող է հիմք հանդիսանալ փորձի փոխանակման և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի հետագա մշակման համար:

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության հետ մեծ հույսեր են կապում Ռուսաստանում ՀՀ ներկայացուցիչ Կարեն Ասոյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Իրենց փաստարկները նրանք ներկայացրել են Երևանից առցանց միացումների ժամանակ: Գործնական գործակցության ակտիվացման կոչ արեց նաև Ստանիսլավ Նաումովը, որը զբաղեցնում է «Ինտեգրացիոն հետազոտությունների և կոմունիկացիաների եվրասիական կենտրոնի» գործադիր տնօրենի պաշտոնը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահին կից Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պլանավորման դեպարտամենտի գլխավոր խորհրդական Յուրի Մուրադովը, ՌԴ ԱԱՊ ԱՊՀ և ՇՏՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման կոմիտեի նախագահ Բորիս Պաստուխովը և այլոք: Առցանց կապով միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի ԱԱՊ տնօրեն Կարեն Մարտիրոսյանը և համակարգի այլ ներկայացուցիչներ:

Որոշովեց շարունակել քննարկումները ԵՏՀ և ՌԴ ԱԱՊ գործիքների կիրառմամբ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---