Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում. «Ամերիա»-ի ու FCC-ի համատեղ ծրագրի արդյունքները

Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում. «Ամերիա»-ի ու FCC-ի համատեղ ծրագրի արդյունքները

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին մեկնարկեց «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով երկօրյա սեմինարը, որն անցնում էր «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Ամերիա» կառավարման խոհրդրատվական ծառայությունն ու շոտլանդական հայտնի Food Control Consultants (FCC) ընկերությունը:

Բացման խոսքում «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ ծրագրի գլխավոր նպատակն էր բարձրացնել Հայաստանում սննդային ծագման հիվանդություններին առնչվող ռիսկերի գնահատման, վերլուծության, վերահսկողության արդյունավետությունը:

«Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը մեկնարկել էր 2014-ի սեպտեմբերին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Երկօրյա սեմինարին կհաջորդի համապատասխան հաշվետվության ներկայացումը, որով ծրագիրը կավարտվի:

Ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայություններ մատուցած փորձագիտական թիմի ղեկավար Բոյկո Լիկովը, ամփոփելով աշխատանքի արդյունքները, նշեց, որ վերլուծել են զոոնոզ վարակներն ու սննդային ծագման հիվանդությունները: Ըստ նրա՝ Հայաստանի համար հատկապես նշանակալի են բրուցելոզը, էխինակոկը, սալմոնելեզմ ու սիբիրախտը:

«Հայաստանում ոչխարի և այծի բրուցելոզով հիվանդացությունը 60-70%-ով ավելի բարձր է, քան Եվրամիության միջին ցուցանիշն է: Ուստի, այս ընթացքում մշակեցինք կովի, այծի ու ոչխարի բրուցելոզի դեմ պայքարի համապարփակ համակարգ թե մարդկանց, թե կենդանիների առողջության վերահսկողության համար»,- նշեց Լիկովը:

Ըստ փարձագետի, կենդանածին հիվանդությունների համապարփակ վերլուծություն են արել, որի արդյունքները ներկայացված են համապատասխան զեկույցում:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ջրբաշյանը մանրամասնեց, որ հիմնական խնդիրն էր հզորացման հնարավորությունների ծրագիր ստեղծել Հայաստանի սննդամթերքի անվտանգության ծառայության անվտանգության համար, վերլուծություններ անել և հասկանալ՝ որոնք են հիվանդությունների գոյացման աղբյուրներն ու ռիսկերը: «Ծրագրում ոլորտի 3 հիմնական մասնագետ էր ներգրավված, կային նաև մասնագետներ, որոնք իրականացնում էին վիճակագրական վերլուծություններ և զբաղվում իրավական հարցերով: «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության համար ոլորտը հետաքրքիր էր, մասնավորապես, իր վերլուծական մասով՝ տվյալների հավաքագրման համակարգով, ծրագրային ապահովմամբ: Ընդհանուր առմամբ, փորձ արվեց հասկանալ, թե ինչ խնդիրներ կան, ինչպես է պետք դրանց արձագանքել և փորձել օգնել Սննդի անվտանգության պետծառայությանը: Կարևորն այն էր, որ փորձեցինք հասկանալ ռիսկերն ու դրանց ուղղությունը»,- նշեց ծառայության ղեկավարը:

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն արդեն տևական ժամանակ է՝ գործակցում է Food Control Consultants ընկերության հետ, և ոչ միայն Հայաստանում, այլև միջինասիական երկրներում, որտեղ նման խնդիրներ կան:

Իր հերթին փորձագետ Ծովինար Մելքոմ-Մելքոմյանը մանրամասնեց, որ ընդհանուր իրավիճակի վերլուծություն է արվել, որի ընթացքում որոշ բացեր են գտնվել, օրինակ՝ կենդանիների համարակալման խնդիրը, որոնք դժվարացնում են վերահսկողությունը:

«Առաջարկություններ ենք արել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները: Հիմնականներից մեկը կենդանիների համարակալումն է, որ հնարավոր լինի կանխարգելման, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ անցկացնել: Արդյունքում հետագայում ավելի հեշտ կլինի համարակալված կենդանուն գտնելը: Առաջարկություններից էր նաև Հայաստանում սպանդանոցների թիվն ավելացնելը, ինչի արդյունքում հիվանդության վերահսկումն ավելի կհեշտանա»,- նշեց նա՝ հավելելով, որ վերլուծությունն ու առաջարկությունները փոխանցվել են Սննդի անվտանգության պետծառայություն:

Փորձագետ Օլաֆուր Վալսոնն էլ հավելեց, որ հաշվի առնելով թեմայի ահագնությունն ու աշխատանքի քանակը, աշխատանքի մեջ պետք է ներգրավել բոլոր պատկան մարմինների պատասխանատուներին, չմոռանալով, որ ինչպես ԵՄ երկրներում, այնպես էլ այլ երկրներում կենդանածին հիվանդությունների հարցերում գլխավոր դերն անասնաբուժինն է: «Անասնաբուժը թե հասկանում է կենդանիների հիվանդություններից, թե պատկերացնում՝ ինչպես դրանք կարող են ազդել մարդու վրա: Շատ կարևոր է այս աշխատանքներում ներգրավել բոլոր պատասխանատուներին, չմոռանալով, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանք է պահանջվելու»,- նշեց նա:

Փորձագետների համոզմամբ, հիմա արդեն անհրաժեշտ է խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Համապարփակ արդյունքի համար երկարաժամկետ աշխատանք է պահանջվում, և եթե մեկնարկը տրվի մոտ ապագայում,արդյունքները զգալի կլինեն արդեն մի քանի տարուց:

Երկօրյա սեմինարի նպատակն է ներկայացնել Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների մասին հաշվետվության արդյունքները՝ ներառյալ ներկա իրավիճակի նկարագրությունը և հետագա գործողությունները, ինչպես նաև առկա առաջնային սննդային ծագման հիվանդությունները, դրանց վերահսկման համակարգի ստեղծման հնարավորությունները, ոլորտում առկա ռիսկերը, դրանց բացահայտման և վերլուծության մեխանիզմները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---