Բաքվում ԱՄՆ նոր դեսպան. Վաշինգտոնը լուրջ մոտեցում ունի ղարաբաղյան կարգավորմանը

Բաքվում ԱՄՆ նոր դեսպան. Վաշինգտոնը լուրջ մոտեցում ունի ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտահոգված է լարվածության աճով հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ նորանշանակ դեպսան Ռոբերտ Սեկուտան հանրապետության փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հետ հանդիպմանը:

«Վերջերս շփման գծում արձանագրված լարվածության աճը մտահոգում է մեզ: Կողմերը պետք է աշխատեն ձեռնպահ մնալ իրավիճակի սրացմանը նպաստող քայլերից: Մենք, մեր հերթին, աշխատելով և ադրբեջանական, և հայկական կողմի հետ, կջանանք առաջընթացի հասնել հակամարտության հանգուցալուծման գործում»,-ասել է դեսպանը: Ըստ Սեկուտայի, ԱՄՆ-ն լուրջ մոտեցում ունի ղարաբաղյան կարգավորմանը: Նա նշել է, որ այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում:

Դեսպանն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը հակամարտությունից տուժածներին օգնելու նպատակով 20 տարում 115 մլն դոլարի հումանիտար օգնություն է ցուցաբերել, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։.

Մարտի 3-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ամբողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը: ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով հարուցվել էրքրգործ` հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու անձի սպանության դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11․000 կրակոց:

Փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11․000 կրակոց:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---