Ասադ. Էրդողանը «Մահմեդական եղբայրների» գաղափարախոսության նախանձախնդիր պաշտպանն է

Ասադ. Էրդողանը «Մահմեդական եղբայրների» գաղափարախոսության նախանձախնդիր պաշտպանն է

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել պորտուգալական RTP հեռուստատեսությունը՝ անդրադառնալով երկրում իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարին ու ծայրահեղակլաններին ֆինանսավորող երկրներին: Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը, գրում է Panorama.am-ը:

Ասադի խոսքով, Սիրիայում պատերազմի զոհերի թիվը 200.000 է, իսկ արևմտյան մամուլում հայտարարված 220.000-ը չանազանցված է, քանի Արևմուտքը սիրում է չափազանցնել:

«Նշանակություն չունի՝ հարյուր հազարով է զոհերի թիվը, թե տասնյակ հազարով: Զոհը զոհ է, սպանությունը՝ սպանություն և ահաբեկչությունը՝ ահաբեկչություն: Ճգնաժամը Սիրիայի յուրաքանչյուր անկյունում է: Հարյուրավոր հիվանդանոցներ, դպրոցներ են ավերվել, տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր աշակերտներ դպրոց չեն հաճախում»,- ասել է Սիրիայի նախագահը` ավելացնելով, որ չի կարելի ասել, թե Սիրիան պարտվել է կամ սպառվել, քանի որ ժողովուրդը դեռ միավորված է իր կառավարության և բանակի շուրջ:

«Մենք դեռ սուբսիդիաներ ունենք, աշխատավարձեր ենք վճարում, նույնիսկ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, քանի որ այնտեղ աշխատակիցներ ունենք, ովքեր որպես միջնորդ են ներկայանում քաղաքացիների և ահաբեկիչների միջև»,- ասել է Ասադը` հերքելով լրագրողի պնդումը, թե նման կերպ իրենք համագործակցում են «Իսլամական պետության» հետ:

Սիրիայի նախագահը նշել է, որ, այսպես կոչված, չափավոր ընդդիմություն չկա, իսկ Սիրիայի ազատ բանակը ցամաքում ազդեցություն չունի, քանի որ գրավված բոլոր տարածքները վերահսկում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը», «Ջաբհաթ Ալ-Նուսրան» կամ դրանց հետ կապված այլ փոքր խմբավորումներ: Նա նաև շեշտել է՝ որոշ երկրներ, օրինակ, Ֆրանսիան, չեն ցանկանում, որ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ խաղաղության բանակցությունները հաջողության հասնեն: Ըստ Ասադի` դա մի կողմից պայմանավորված է նրանով, որ պատերազմի ավարտը հանրության առջև կդիմակազրծի շատ բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մյուս կողմից՝ Ֆրանսիան և Ծոցի արաբական երկրները ֆինանսական կապեր ունեն:

Լրագրողի այն հարցին, թե Ասադը Թուրքիային, Քաթարին և Սաուդյան Արաբիային մեղադրում է ջիհադականներին աջակցելու մեջ, արդյոք ապացույցներ ունի, Սիրիայի նախագահը պատասխանել է՝ դա շատ պարզ է. «Ո՞րն է ԻԼԻՊ-ի գաղափարախոսությունը: Դա վահաբիստական գաղափարախոսություն է: Երբևէ՞ դա Սիրիայում եղել է, Մարոկկոյում կամ արաբական աշխարհի արևմտյան հատվածում: Փաստացի այն գոյություն ունի Սաուդյան Արաբիայում և Քաթարում, իսկ Էրդողանը «Մահմեդական եղբայրներից» է: Նա «Մահմեդական եղբայրների» գաղափարախոսության նախանձախնդիր պաշտպանն է: Այդ շարժումը նախորդ դարասկզբին առաջինն էր, որ քաղաքական օրակարգն իրականացնելու նպատակով դիմեց բռնությանը: Ունենք այսքանը, և դա բավարար է»:

Սիրիայում 2011-ին սկսված հակամարտությունը տարբեր փորձագիտական կենտրոներ արդեն երկար ժամանակ քաղաքացիական պատերազմ չեն անվանում: Ծայրահեղ իսլամիստների և կառավարական զորքի բախումները երկրի գրեթե ողջ տարածքում են՝ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման համատեքստով: Քիմիական զենքի կիրառումից մինչև ավիահարվածներ և երկկողմանի մեղադրանքներ. Ճգնաժամի ավարտը չի նկատվում: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---