Թալինի հիվանդանոցը համալրվել է նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով

Թալինի հիվանդանոցը համալրվել է նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Թալինի հիվանդանոց: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի` համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը համալրվել է նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով` շարժական տաքացուցիչ, ֆոտոթերապիայի սարք, ներարկման մխոցներ, պուլսօքսիմետր, տաքացվող ներքնակ, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակ, և այլն: Սարքավորումներն առանձնահատուկ կարևորություն ունեն բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Կան նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն ռազմավարական, հեռանկարային տեսանկյունից, այլև անհատական գոհունակության զգացում են պարգևում` բարի գործի մասնակից լինելու առումով: Անհնար է անտարբեր մնալ կյանքի համար պայքարող այս փոքրիկներին տեսնելիս: Այդ պատճառով մեր ընկերությունը ցանկացավ ջերմության և վստահության մի մասնիկ փոխանցել նրանց` տրամադրելով կենսական նշանակության սարքավումներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը:

2008թ.-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---