Վաչե Գաբրիելյան. Հեշտացել է ՌԴ, Բելառուս և Ղազախստան արտահանման հնարավորությունը

Վաչե Գաբրիելյան. Հեշտացել է ՌԴ, Բելառուս և Ղազախստան արտահանման  հնարավորությունը

PanARMENIAN.Net - Իրատեսական չէ՝ սպասել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մեկ ամսվա ընթացքում կտրուկ ցուցանիշներ են գրանցվելու, մանավանդ, որ կան մի շարք խոչընդոտներ, հայտարարել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքներին, հայտնում է Tert. am-ը:

Նախարարը նշեց, որ առկա են մեկ ամսվա տվյալներ, և ավելացրեց. «Սպասել, որ մեծ փոփոխություններ են լինելու, իրատեսական չէ, որովհետև տնտեսությունն իներցիոն համակարգ է, հարկավոր է նոր պայմաններով պայմանագրերի կնքում, գործընկերների փնտրտուք, նոր իրավահարաբերությունների կիրարկում և այլն: Բնականաբար, կային հին իրավահարաբերություններ, որոնք սկսում են նոր գործել՝ նոր պայմաներով, սակայն պետք է հաշվի առնել, որ 2015-ը ծանր տարի է ընդհանուր տարաշածշրջանային տեսակետից և այս տեսակետից անմիջապես նոր փոփոխություններ ակնկալել, որ նոր պայմանագրեր արդեն կնքված կլինեին և ավելի շուտ կսկսեին գործել, այս պահին հնարավոր չէր»,-ասաց նա և հիշեցրեց, որ Հայաստանի ԵՏՄ գործընկերների խորհրդարանների կողմից պայմանագրի վավերացումը տեղի էր ունեցել դեկտեմբերին:

Այսինքն ` իրավաբանորեն փաստաթղթերը ստորագրվել են ավելի վաղ, ուժի մեջ են մտել հունվարի 2-ին, չնայած տարբեր համաձայանգրեր կարող էին կնքվել, տնտեսական հարաբերությունները`կառուցվել դեկտեմբերից սկսած:

Ինչ վերաբերում է կոնկրետ ցուցանիշներին, ապա Վաչե Գարբրիելյանը նկատեց, որ այս պահին առկա են մեկ ամսվա վիճակագրական տվյալներ։ Այնուամենայնիվ, նա խոհուրդ տվեց զրուցել անհատական մակարդակով ձեռներեցների հետ, որոնք կվկայեն, որ որոշակի առումով առավել հեշտացել են Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան արտահանման հնարավորությունները:

«Կան այնտեղի շուկայում տեղ գտնելու խնդիրներ`պայմանավորված բնակչության գնողունակության փոփոխման հետ, սակայն եթե նայում ենք այն ընթկացակարգային խնդիրներին, որ նախկինում կային, ապա դրանք նվազել են»,-նշեց նախարարը:

Նա, ի մասնավորի, նկատի ունի նախկինում Ռուսաստան արտահանվող ապրանքներին կցված ապրանքի ծագման սերտիֆիկատներն առ այն, որ ապրանքն արտադրված է ՀՀ-ում :

Հիմա ԵՏՄ անդամ հայաստանցի գործարարի համար նման փաստաթուղթ չի պահանջվում:

Սակայն Վաչե Գաբրելյանը չթաքցրեց, որ ի տաբերություն ինքնաթիռով բեռնափոխադրումների՝ ցամաքային սահմանով բեռնափոխադրումների դեպքում, մանսավորապես՝ Վրաստանով անցնելու դեպքում, դեռևս պետք է այդ փաստթաթղթային ողջ պորտֆելը:

Անդրադառնալով այն դիտողությանը, թե արդյո՞ք դա նշանակում է, որ երբ տարիներ առաջ հայտարարվում էր, որ փակ սահմանները ՄՄ-ի համար խոչընդոտ են, հիմա դա կյանքի փորձով է ապացուցվում՝ Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ սահմանը, բնականաբար, խոչընդոտ է, սակայն հավելեց. «Եթե մենք նայում ենք խնդրին այն տեսակետից, որ պետք է բացարձակապես առանց որևէ թղթաբանության առևտուր լիներ, ապա դա, բնականաբար, չի կարող լինել: Արդյո՞ք առկա ռեժիմն ավելի լավն է՝ այդ տեսակետից՝ այո՛: Եվ բացի թղթաբանությունից, կա մի շատ կարևոր բան ևս` մաքստուրքը: Այսինքն` երբ հայկական ապրանքները արտահանվում են Ռուսաստան, այլևս գանձման ենթակա չեն»,-ասաց նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---