Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքով

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Այս տարի ընկերության աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել «Plessart VIVO» («Toshiba», Ճապոնիա) հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք: Սարքի ձեռքբերման համար ընկերությունը հատկացրել է 60 միլիոն դրամ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ուռուցքաբանական հետազոտություններ անցնելու և բուժօգնություն ստանալու համար հայաստանցիները հաճախ ստիպված են լինում մեկնել արտերկիր, ինչը թե ֆինանսապես և թե հոգեբանորեն ծանր է հիվանդի համար: Պատճառը` հայաստանյան բուժհաստատությունների տեխնիկական ոչ բավարար հագեցածությունն է. ամենաբարձր որակավորում ունեցող բժիշկն անգամ ժամանակակից սարքավորումների կարիք ունի` լիարժեք հետազոտություններ կատարելու համար: Հուսով եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը կնպաստի բժիշկների առավել արդյունավետ աշխատանքին և փոքր-ինչ կթեթևացնի հիվանդների հոգսը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն՝ հիվանդանոցը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը: Կենտրոնում օրական կատարվում է 80-ից 100 ռենտգեն հետազոտություն (թոքերի, ոսկրահոդային համակարգի, աղեստամոքսային համակարգի և այլն): Մինչ այժմ կենտրոնում օգտագործվող սարքը շահագործման մեջ է դեռ խորհրդային տարիներից: Նոր ձեռք բերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի հետազոտությունների ճշգրտության աստիճանի բարձրացմանն ու հիվանդների բուժման որակի բարելավմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից պատրաստակամ աջակցություն է ցուցաբերում ՈՒԱԿ-ին, ինչի արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Այդ նպատակով ընկերությունն արդեն կատարել է ավելի քան 178 միլիոն դրամի ներդրում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---