Առաջարկ կառավարությունից. Երաշխավորված ավանդի չափը՝ 10 մլն դրամ

Առաջարկ կառավարությունից. Երաշխավորված ավանդի չափը՝ 10 մլն դրամ

PanARMENIAN.Net - Կառավարությունը կարևորում է բանկային ավանդների հատուցման չափերի բարձրացումը, քանի որ այն կնպաստի բանկային համակարգի հանդեպ ավանդատուների վստահության ամրապնդմանը: Այսօր՝ մարտի 19-ի նիստում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել է, որ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ ու կառավարությանն առաջարկել փոփոխություն կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում, գրում է Tert.am-ը:

Նախագծով առաջարկվում է կրկնապատկել օրենքով սահմանված և ներկայումս գործող՝ երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը: Բացի այդ, առաջարկվում է հատուցում նախատեսել նաև արտարժույթային ավանդի մասով այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և՛ դրամային, և՛ արտարժույթային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4 մլն դրամից ավելի է՝ ութ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

«Կառավարությունը կողմ է առաջարկին, սակայն գտնում է, որ բանկային ավանդների հատուցման փոփոխվող չափերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասաց Սաֆարյանը` ավելացնելով, որ կառավարությունն առաջարկում է երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը դրամային ավանդի դեպքում սահմանել 10 մլն դրամ և 5 մլն դրամ` միայն արտարժութային ավանդ ունենալու դեպքում:

Գործադիրն օրենսդրական նախաձեռնությանը հավանություն է տվել: Նախագիծն ԱԺ-ում քննարկելիս հարակից զեկույցով հանդես կգա ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Գործող «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերն են՝ 4 մլն դրամ միայն դրամային ավանդ ունենալու դեպքում և 2 մլն դրամ միայն արտարժութային ավանդ ունենալու դեպքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---