ԵՏՄ և ԱՊՀ միջև փոխադարձ առևտրի բոլոր արգելքները վերացվել են

ԵՏՄ և ԱՊՀ միջև փոխադարձ առևտրի բոլոր արգելքները վերացվել են

PanARMENIAN.Net - Ավարտվել են բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ էին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և ԵՏՄ-ին չանդամակցող ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխադարձ առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագիրը կյանքի կոչելու համար:

Այսպիսով, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, համաձայնագիրն ուժի մեջ է մտել:

«Համաձայնագրի վավերացումը ԵՏՄ պետությունների կողմից առաջն հերթին վկայում է ԱՊՀ անդամ պետությունների հետ առևտրում ավելորդ խոչընդոտները վերացնելու մղումով»,-ասել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման գծով կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը:

Ըստ համաձայնագրի, փոխադարձ առևտրում առկա տեխնիկական արգելքների վերացումը թույլ կտա ԱՊՀ շահագրգիռ երկրներին կիրառել միության տեխնիկական ռեգլամենտներին ու ԵՏՀ համապատասխան որոշումներին համահունչ պահանջները ըստ համաձայնագրի սահմանած կարգի ու պայմանների:

Միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումը կարող է իրականացվել ինչպես այլընտրանքային հիմունքով (ազգային տեխնիկական կանոնակարգին զուգահեռ), այնպես էլ առանց դրա՝ ազգային տեխնիկական կանոնակարգերի գործողության կասեցման պայմաններում:

Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ԱՊՀ երկրներին միանալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգման համակարգին և առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ԵՏՄ-ԱՊՀ գործակցության համար: Բացի այդ համաձայնագրի կիրառման փորձը հետագայում ևս կարևոր նշանակություն կունենա նման խնդիրների լուծման դեպքում ԵՏՄ և երրորդ երկրների միջև:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---