Պուտինի կարգադրությամբ ՀՀ-ն միացել է Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրին

Պուտինի կարգադրությամբ ՀՀ-ն միացել է Ղրղզստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին կարգադրություն է ստորագրել 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունը ստորագրելու մասին: Այդ մասին ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Բանն այն է, որ Հայաստանը կողմ չի հանդիսանում 2014-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված ԵՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրում, քանի որ ԵՏՄ-ին է միացել ավելի ուշ՝ 2015-ի հունվարի 2-ին: «Արձանագրությունը կդառնա ԵՏՄ մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրի անբաժան մասը և կընդգրկվի Միության իրավունքում, որը սահմանվել է 2014-ի մայիսի 29-ի ԵՏՄ մասին պայմանագրով»,-ասվում է կառավարության հայտարարության մեջ:

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը թույլատրվել է վերոնշյալ արձանագրության ստորագրման շուրջ բանակցությունների ժամանակ ոչ սկզբունքային բնույթի փոփոխություններ մտցնել ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած փաստաթղթում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է ստորագրել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին արձանագրությունը:

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարեց, որ հանրապետության անդամակցումը ԵՏՄ-ին չի խանգարի նրա գործակցությանը Եվրամիության հետ, այլ թույլ կտա մերձեցնել ԵՏՄ և ԵՄ հարաբերությունները: «Կարծում եմ, որ անդամակցումը ԵՏՄ-ին թույլ կտա մերձեցնել ԵՏՄ և ԵՄ հարաբերությունները, այս տարի մենք հիմնական խնդիրներից մեկն ենք համարում անդամակցումը ԵՏՄ-ին»,-հայտարարել է Ատամբաևը Վիեննայում Ավստրիայի դաշնային կանցլեր Հայնց Ֆիշերի հետ բանակցությունների ավարտին:

Նա հավելեց, որ «ԵՏՄ-ին անդամակցող երկրները գիտեն, որ տնտեսության մեջ մենք ընդհանուր ռազմավարական շահեր ունենք, սակայն յուրաքանչյուր երկիր իր քաղաքական ուղին ունի»: «Մենք ընտրել ենք խորհրդարանական ժողովրդավարության ճանապարհը ու չենք շեղվի դրանից»,-ասել է նա:

Նա նշել է, որ Ֆիշերի, ինչպես նաև ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններում, «հաճախ են հիշել Գերմանիայի կանցլերի խոսքերն այն մասին, որ Եվրոպան պետք է Բրյուսելից մինչև Վլադիվոստոկ տարածվի»: «Իսկ ՌԴ նախագահն ասաց, որ Եվրոպան պետք է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տարածՙվի, ես իմ հերթին կարող եմ հավելել, որ Եվրոպան պետք է գոնե մինչև Բիշքեկ հասնի, քանի որ մենք շփման բազում եզրեր ունենք»,-ասել է Ատամբաևը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---