5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Լոռիում

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Լոռիում

PanARMENIAN.Net - Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 20:01-ին, ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.980 և արևելյան երկայնության 44.210:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Հունվարի 8-ին, նույն ուժգնության երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 45.960: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել էր ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարանում՝ 5 բալ, Կապանում և Սիսիանում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ում 4 բալ, Կապանում և Սիսիանում` 2-3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---