ՊՆ. Քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են՝ Տավուշում ապաստարաններ են ստեղծվել25 մարտի 2015 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ շրջաններում քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են և այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու սահմանամերձ բնակավայրերում առկա ապաստարանները: Այդ մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցին՝ սահմանամերձ բնակավայրերի ապաստարանների խնդրի վերաբերյալ: Ըստ նրա, աշխատանքային խումբն իր առաջարկություններն արդեն ներկայացրել է, շուտով Կառավարությանը կներկայացնեն ռազմավարությունը ու դրանից բխող համապատասխան ծրագիրը: Նախարարը նշել է, որ Տավուշի մարզում արդեն ստեղծվել են օրինակելի ապաստարաններ, աշխատանքները շարունակվելու են, գրում է Panorama.am-ը: Սահմանային լարվածության մասով նախարարը համոզված է, որ իրավիճակը այսօր վերահսկվում է: «Չկա որևէ իրադարձություն, որ համարժեք և դեռ ավելին պատասխաններ չտանք»,- ասել է նախարար Օհանյանը, գրում է «Այսօր»-ը: Անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած դիվերսիոն հարձակումներին՝ նա ընդգծել է, որ դրանք հաջողությամբ կանխվել են, և թշնամին հետ է մղվել հայ զինվորի բարձր պատրաստվածության շնորհիվ: Նախարարն ընդգծել է, որ այսօր անընդհատ առաջնագծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել. «Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողիքն գտնվեն մեր վետերաները և երկրապահները կամ արձագանքներ ակնկալել ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականցնի»: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |