ՀԱՊԿ-ում մտահոգված են աշխարհաքաղաքական իրավիճակի սրմամբ կազմակերպության սահմաններին

ՀԱՊԿ-ում մտահոգված են աշխարհաքաղաքական իրավիճակի սրմամբ կազմակերպության սահմաններին

PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական իրավիճակի սրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ սրվելու միտում ունի: Նման եզրակացության են եկել մարտի 25-ին փակ խորհրդակցության մասնակիցները կազմակերպության քարտուղարությունում, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Միջոցառման մասնակիցները քննարկել են ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և կանխատեսումներ են արել հնարավոր զարգացումների մասին: Ըստ փորձագետների, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ աշխարհաքաղաքական իրավիճակի հետագա սրման համար, այդ թվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ:

Մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ վերլուծության թեմա են դարձել «ՀԱՊԿ անդամ երկրներում անկայանության տարածման աճող վտանգը, Աֆղանստանը, ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի գործողությունները ռազմական դիմակայության մեջ Ռուսաստանին ներքաշելու գործում, ՌԴ և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ կողմից արձագանքման հնարավոր միջոցները»:

Ընթացիկ տարվա հունիսին նախատեսվում է քննարկել ժամանակակից պայմաններում «հիբրիդային պատերազմների» թեմատիկան ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի գործունեության շրջանակում:

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ՀԱՊԿ երկրներում «Իսլամական պետության» օղակների ակտիվացման մասին: Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնեց, որ Մոսկվան «չափազանց մտահոգված է ՀԱՊԿ հարավային սահմաններին ստեղծված իրավիճակով»: Նա հավելեց, որ ԻՊ առաջին միավորումներն են հայտնվել, մասնավորապես, Տաջիկստանում:

«Չարիքի դեմ պայքարում ջանքերը միավորելու փոխարեն, որից գլխավորն ահաբեկչությունն է, արևմտյան երկրները նոր բաժանարար գծեր են ստեղծում…Որպես թիրախ այսօր ընտրված է Ռուսաստանը»,-ասել էր Անտոնովը:

Ըստ փոխնախարարի, անվտանգության միջազգային համակարգն այսօր խարխլված է ԱՄՆ ու նրա դաշնակիցների գործողություններով, որն անհնար կլինի վերականգնել այն առանց փոխադարձ վստահության:

«Չի կարող այսօր ՆԱՏՕ-ն լինել աշխարհում ազատության ու ժողովրդավարության երաշխավոր, ինչպես պնդում են Բրյուսելում»,-ասել է Անտոնովը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---