Ռուս-հունական հարաբերությունների «վերագործարկումն» ու ԵՏՄ եզակի հնարավորությունները26 մարտի 2015 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորի» տեսուչներն ապրիլի 6-ից կսկսեն ստուգումները Հունաստանի, Հունգարիայի ու Կիպրոսի ձեռնարկություններում, որպեսզի նրանք պատրաստ լինեն սկսել առաքումներն առևտրային սահմանափակումներից հրաժարվելու վերաբերյալ քաղաքական որոշման դեպքում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն Սոլոնիկում Հունաստանի գյուղատնտեսական զարգացման փոխնախարար Պանայոտիս Սգուրիդիի հետ բանակցություններից հետո: Նախորդ տարվա օգոստոսին ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցներին, Մոսկվան արգելք սահմանեց ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից գյուղմթերքի ներկրման վրա: Արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին ՌԴ դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության վարչությունը որոշեց ստուգումներ անցկացնել Պուտինի հրավերով վարչապետ Ցիպրասի Մոսկվա այցից երկու օր առաջ: Ռուսական կողմը մտադիր է «կազմ ու պատրաստ» ընդունել պատվավոր հյուրին և «վերագործարկել» ռուս-հունական հարաբերությունները: Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում են ՌԴ-ն, Հայաստանը, Ղազախստանը և Բելառուսը, մտադիր է եզակի հնարավորություններ առաջարկել 185-միլիոնանոց միասնական շուկա հունական արտադրանքի արտահանման համար, գրում է «Ռուսկիե Աֆինի» թերթը: Ըստ Ալեքսեենկոյի, այժմ համաձայնեցվում է ձեռնարկությունների ցուցակը, որտեղ բանակցություններ կանցնեն: «Նոր ձեռնարկությունների ստուգումը ցույց կտա ընդհանուր առմամբ ԵՏՄ, և մասնավորապես ՌԴ պահանջները կատարելու առաքիչների պատրաստակամությունը»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա այցելած Իտալիայի, Հունաստանի, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի ու Սլովենիայի ղեկավարները, հավանաբար, չեն սատարի ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին: «Հավանական զարգացումը կարող է հետևյալը լինել՝ այդ երկրները չեն համաձայնվի երկարացնել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը և կհետաձգեն որոշումը մինչև վերջին պահը, մինչև որ պատժամիջոցները սպառվեն»,-հայտարարել է Լոնդոնի եվրոպական բարեփոխման կենտրոնի արտաքին քաղաքականության գծով տնօրեն Յան Բոնդը: «Պատժամիջոցների դեմ հանդես եկող երկրների վստահությունը, կարծես, աճում է»,-ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության գոծվ առաջատար փորձագետ Սթիվեն Բլոքմանսը Բրյուսելի եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |