ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին չսրել իրավիճակն առաջնագծում

ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին չսրել իրավիճակն առաջնագծում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը (ԵՄ) կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ գործողություներից ու հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության աճին ու խարխլում են խաղաղ գործընթացը: Այս մասին ասվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում Ադրբեջանի առաջընթացի վերաբերյալ ԵՄ ամենամյա զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ 2014-ին լրացավ հրադադարի կնքման 20-րդ տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող փակուղային իրավիճակի պայմաններում:

«Տեղերում անվտանգության հետ կապված իրավիճակը լուրջ խնդիր է մնում միջադեպերի ու զոհերի ֆոնի վրա, որոնց թիվն աննախադեպ է 1994-ից ի վեր»,-ասվում է զեկույցում:

ԵՄ-ն նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտնում է «Թրենդը»:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր և հոսպիտալացվել: Նրանց ցուցաբերվել էր համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողի վիճակը գնահատվել էր կայուն ծանր, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

Մարտի 26-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացավ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---