Հայկազուն Ալվրցյան. Պոլսի պատրիարքարանը կամայական մոտեցումներով դժվարեցնում է հայերի կրոնափոխությունը

Հայկազուն Ալվրցյան. Պոլսի պատրիարքարանը կամայական մոտեցումներով դժվարեցնում է  հայերի կրոնափոխությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները, որը բնականաբար, կատարվում է կրոնադարձության ճանապարհով՝ մկրտության միջոցով: Միաժամանակ Թուրքիայի հայերը, ովքեր խոսում են իրենց ինքնության մասին, դիմում են եկեղեցի մկրտության համար՝ վտանգի տակ են դնում իրենց բարեկեցությունը, աշխատանքը, ունեցվածքը, երեխաների ապագան, այսօր՝ մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:

«Այս դժվարություններին կամա թե ակամա խնդիրներ է ավելացնում Պոլսո Հայոց Պատրիարքարանը: Օրինակ Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունը, որ բոլոր նրանք, ովքեր չեն մկրտվել հայկական եկեղեցում՝ հայ չեն, չեն կարող համարվել հայ: Պատրիարքի փոխանորդը նաև մկրտության գինն է ավելացրել (4850-ից ավելի լիրա, մոտ 1800 դոլար): Բացի այդ, մկրտվելու համար ցանկացողները պետք է մի քանի ամիս Պոլսում դասընթացների մասնակցեն, քանի որ միայն այնտեղ է հայկական եկեղեցին գործող, այնուհետև արխիվներից փաստաթղթեր ձեռք բերեն, որոնք պետք է ապացուցեն, որ հայ են, մկրտվելուց հետո համապատասխան ատյան դիմեն, անձնագրում փոփոխություններ կատարեն՝ իսլամի փոխարեն նշվի քրիստնոյա: Հայ լինելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա:

Ալվրցյանի խոսքով, Հայոց Պատրիարքարանը դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացը իր ոչ հասկանալի, կամայական մոտեցումներով. «Այս ամենը պետության կողմից թելադրված դրսևորում է՝ փոխանորդի կամազրկության հետևանքով»:

Անդրադառնալով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությանը, որ պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն լսվելու, ասել է, որ սա նույնպես վկայում է նրա՝ քաղաքական կեցվածքի բացակայության մասին. «Այս ամենը նա անում է թուրքական իշխանության թելադրանքով, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը որևէ ազդեցություն չունի»:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում զանգերը ղողանջելու են Ցեղասպանության զոհերի հիշատակին, Պոլսո հայոց պատրիարքարանը, սակայն, այս նախաձեռնությանը չի մասնակցում։

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ Ապրիլի 24-ին միջոցառում է տեղի ունենալու, սակայն ապրիլի 23-ին զանգերը 100 անգամ չեն ղողանջելու։ Աթեշյանը, սակայն, մարտի 22-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում Չանաքքալեի մարտերում զոհված զինվորների համար հոգեհանգստյան պատարագ է մատուցելու։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---