Իրանի ԱԳ փոխնախարար. Իրանն ու «վեցյակը» պայմանավորվել են պահպանել միջուկային օբյեկտները

Իրանի ԱԳ փոխնախարար. Իրանն ու «վեցյակը» պայմանավորվել են պահպանել միջուկային օբյեկտները

PanARMENIAN.Net - Իրանն ու «վեցյակի» երկրները (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ադամներն ու Գերմանիան) սկզբունքայն համաձայնության են եկել Իրանի միջուկային օբեյտկները պահպանելու հարցում: Այդ մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արաքչին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք պայմանավորվեցինք, որ միջուկային օբյետկները կպահպանվեն»,-ասել է իրանցի նախարարը՝ պատասխանելով Ֆորդոյի ուրանի հարստացման ստորգետնյա գործարանի ճակատագրի մասին հարցին: Ավելի վաղ ամերիկյան AP գործակալությունը հայտնեց, որ Իրանին կարող է թույլատրվել օգտագործել մոտ 100 ցենտրիֆուգ Ֆորդոյի ձեռնարկությունում, սակայն դրա դիմաց Թեհրանը ստիպված կլինի հրաժարվել մի շարք այլ միջուկային օբյեկտների օգտագործումից:

Ճապոնացի լրագրողների հետ զրույցում Աբբաս Արաքչին նշել է նաև, որ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բնակացություններում առկա ճգնաժամն արդեն հաղթահարված է», սակայն, միևնույն ժամանակ կոչ է արել հաշվի առնել Իրանի կարծիքը: «Որքան էլ մենք մոտ լինենք համաձայնագրի ստորագրմանը, այն չի ստորագրվի, եթե մեր ցանկություններն անտեսվեն»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխղեկավարը:

2014-ի նոյեմբերին Իրանի ԱԳՆ-ն ու «վեցյակը» պայմանավորվեցին հարթել քաղաքական տարաձայնություններն Իրանի միջուկային հարցի շուրջ մինչև մարտի վերջը: Համապարփակ համաձայնությունն այդ հարցի շուրջ պետք է կայացվի 2015-ի հունիսի 30-ից ոչ ուշ:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հուլիսի 30-ը՝ վերջնական:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---